07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

՛՛Սերմով բավարարված ենք, ուղղակի պետք է ապահովվենք բարձրորակ սերմնացուի ներկրումը՛՛

 Ազգային ժողովում 2015թ բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց գյուղատնտեսության ոլորտում սերմնաբուծության ծրագրի մասին:Գյուղնախարարը նշեց, որ սերմնաբուծության ծրագիրը ավարտվել է և լուծվել է բարձրակ սերմնացուի խնդիրը, չօգտագործվող հողերի մշակման խնդիրը: ՛՛Մենք կարելի է ասել` սերմով բավարարված ենք, ուղղակի պետք է ապահովվենք բարձրորակ սերմնացուի ներկրումը հանրապետությունում: Ոչ մի […]

՛՛Էլի ամոթ ա… ՀՀԿ-ական պատգամավոր ես, ինչ ասես՝ չեն ասում, հետո՞՛՛

Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը խնդրեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին  ուշադրություն դարձնել երկու-երեք շաբաթ առաջ Վերահսկիչ Պալատի ուսումնասիրության արդյունքներին: ՛՛Մեկ ժամ լսելուց հետո ես հիասթափված դուրս եկա՛՛,-ԱԺ Գյուղատնտեսական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց նա:  ՛՛Եթե անգամ Իշխան Զաքարյանի ասածի 10%-ն իրականություն լինի, էլի ամոթ ա, […]

՛՛Դուք ասում եք՝ աճ չկա, ես ասում եմ՝ կա՛՛

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը 2015թ-ի բյուջեի քննարկման ժամանակ փաստեց, թե  աճ չկա, չկա նաև գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման աճ: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հակադարձեց, թե ինքը չի ասել, թե աճ չկա: ՛՛Ուզում եմ թվերը կրկնել՝ գյուղատնտեսական ծախսերը կազմում է 1 տրիլիոն 448 մլրդ դրամ, որը 3 մլրդ 562մլրն-ով ավելացել է, որը աշխատավարձի բաժինը չէ: Հիմա […]

Փաստորեն մենք խաբվեցինք էլի. ԲՀԿ պատգամավոր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հարցրեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, թե գյուղմթերքեների արտահանման համար ինչ աջակցություն է նախատեսվում՝ հաշվի առնելով, որ եկող տարվա հունվարի մեկից մենք պատրաստվում ենք անդամակցել ԵՏՄ-ին: ՛՛Այդպիսի գումարներ բյուջեում չկան, դրա համար ես հարց եմ տալիս ձեզ՛՛,-ասաց նա: Պատգամավորը նաև նշեց, որ այս […]

Որքան են լինելու կենսաթոշակները 2015-ին

2015 թվականի պետական բյուջեի միջոցների շրջանակում նախատեսվում է 14%-ով ավելացնել աշխատանքային կենսաթոշակների չափը: Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա հավելեց, որ 2015 թվականի հունվարի մեկից հիմնական կենսաթոշակի չափն ավելացվելու է 2000 դրամով՝ սահմանվելով 16000 դրամ:՛՛Աշխատանքային առաջին 10 տարվա ստաժի մեկ տարվա արժեքի ավելացումը 100 […]

Իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ-ում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների ներդրմանը. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում աշխատանքներն է սկսել ամենամյա Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը: Կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով ֆորումի կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը եւ մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս նպատակով կրթություն-գիտություն-տնտեսություն կապերի մեխանիզմների կատարելագործման, գիտության արդյունքների նկատմամբ […]

Ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք հանրությանը. վիճաբանություն Ազգային ժողովում

Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խնդրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ներկայացնել, թե գործազրկությունն ինչքան է այսօր: Նա ասաց, որ իր տեղեկությամբ՝ գործազրկության մակարդակը 18.6% է, որը տարածաշրջանում ամենաբարձրն է: Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինր ծրագրեր են անում, որ նվազեցնեն գործազրկության, աղքատության մակարդակը: Նա նկատեց, որ ՏԴ-ից եկող […]

Որքան են կազմում կուտակայինի վճարումները

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց, որ Կուտակային կնսաթոշակային համակարգի ներդրման ծրագրով նախատեսվել է 13մլրդ 258մլն դրամ՝ նախորդ տարվա 20մլրդ-ի փոխարեն: Նա հարցրեց Ֆինանսների փոխանախարար Պավել Սաֆարյանին, թե ինչով է պայմանավորված այս նվազումը: Պավել Սաֆարյանն ասաց, որ կուտակայինի տարբերությունը շուրջ 7 միլիարդից ավել պայմանավորված է օրենսդրության փոփոխությամբ, քանի որ որոշվեց, որ […]

Ребяата давайте жить дружно. “Հին Էրիվանի”սկանդալի վերջը /վիդեո/

“Հին Էրիվան” ընկերության սեփականատեր Մանվել Տեր Առաքելյանն, այլեւս ելք չունենալով՝  բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Պատճառը մոտ 5 տարվա վաղեմություն ունեցող,  դատական բազմաթիվ  քաշքշուկների հանդիպած “Յունիբանկ” ՓԲԸ-ի եւ “Հին Էրիվան Հոլդինգ” ՍՊԸ-ի միջեւ սկիզբ առած հակամարտության լուծման ուղիներն են: Ըստ Մանվել Տեր-Առաքելյանի,  վերջին 10 ամիսների սնանկության գործով եւ առավել եւս 5 տարիների […]

Մոտ 34 միլիոն եվրո դրամաշնորհ ենք ստանալու

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ ԵՄ-ից ակնկալում են որպես աջակցություն երկու աղբյուրներից գումար ստանալ՝ նպատակային դրամաշնորհների ձևով և ուղղակի դրամաշնորհների: Ընդ որոշում՝ նպատակային դրամաշնորհը կկազմի 14 մլն 387 000 եվրո, իսկ ուղղակի դրամաշնորհը՝ 20մլն: ՛՛ԵՄ-ից ստանալու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված