21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Վահե ջան, Վահե, ջրերն անկորուստ պահե

Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկմանը, երբ իր ոլորտի բյուջեն պետք է ներկայացրեն ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը, ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանը նրան բանաստեղծություն նվիրեց. ՛՛Վահե ջան, Վահե, ջրերն անկորուստ պահե՛՛:

Վահե Հակոբյանը հայտնեց, որ 2015 բյուջեի նախագծով հատկացվելու է շուրջ երեսունութ միլիարդ դրամ: Դրանք հիմնականում ուղղվելու են կոմիտեի պահպանմանը՝ մոտ 241 միլիոն, և խմելու ու ոռոգման ոլորտի ջրամակարար կազմակերպություններին ֆիանսնական աջակցության տրամադրման համար՝ շուրջ  10 միլիարդ դրամ, ինչպես նաև վարկերի ու էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացմամբ տարբերությունը փոխհատուցելու համար:

՛՛Եկող տարվա ընթացքում ջրային տնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝ խմելու ջրամակատակարարման և ջրահեռացման ոլորտներում ջրամակատարարման ցանցերի, կարգավորիչ ջրամբարների, ցանցերի, պոմպակայնների, ջրամբարների կառուցման համար՛՛,-ասաց Վահե Հակոբյանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ