12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Չենք կարող պարտադրել գյուղացուն. նախարար

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ նկատեց, որ բացարձակապես հայտնի փաստ է, որ բերքատվության կտրուկ անկումը պայմանավորված է հողերի բաղադրության դեֆորմացիայով: ՛՛Դուք միայն սերմնացուների միջոցով եք փորձում լուծել, բայց պարարտանյութերի համար քիմական բաղադրանյութը պակաս կարևոր չէ և դրա համար հավելյալ գումարների անհրաժեշտություն չկա՛՛,-ասաց նա:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, թե հողերը տարիներ շարունակ միակողմանի սնուցում են ստանում ազոտական պարատանյութով, և իրենք նաև այդ ուղղությամբ են քայլեր անում և առաջին անգամ ներմուծել են նաև ֆոսֆորական պարարտանյութեր: ՛՛Այս տարի ներմուծեծինք, մենք բացատարական աշխատանք ենք տանում, որ այս պարարտանյութերը խիստ անհրաժեշտ են՛՛,-ասաց նա և հավելեց, թե իրենք չեն կարող պարտադրել գյուղացուն, միայն բացատրական աշխատանքների միջոցով են փորձում խնդիրը լուծել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ