Նիկոլի հերթական աֆյորան. Իրավունք

Բավականին հետաքրքիր տեղեկություն էր տարածել ՀՀ կառավարությունը՝ իր ֆեյսբուքյան էջում: Ելնելով դրանից, Հայաստանում պետբյուջեի եկամուտների իսկական ճախրանքներ են: Այսինքն. «2019-ի հունվար–հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2018-ի համեմատ ավելացել են 20%-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 32%-ով: Պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների եւ պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 196.7 մլրդ դրամ»: Ավելի համոզիչ լինելու համար ներկայացրել են նաեւ գրաֆիկական պատկերը, համաձայն որի՝ անցած տարվա հունվար-հոկտեմբերին պետբյուջեն ունեցել է 1 001 միլիարդ, իսկ 2017թ.-ին՝ 907 միլիարդ դրամ եկամուտներ: «Վստահելով» կառավարությանը, այնուամենայնիվ, հիշեցնենք՝ Հայաստանում նման ցուցանիշներ հրապարակելու իրավունք ունի միայն պաշտոնական […]