Սկանդալային մանրամասներ քաղաքապետի հետ հանդիպումից.թագաժառանգի ներկայացուցիչները փակագծեր են բացում /տեսանյութ/
Հայաստանի պետական կառույցները 2019թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում 19,5 միլիոն դրամի պետական գնումներ են արել «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից՝ 7 պայմանագրերի շրջանակներում։ Հեղափոխական անվանումով ընկերության ծառայություններից օգտվել են ՀՀ պաշտպանության նախարարությունը 2 անգամ (Կապի սարքեր և սարքավորումներ՝ 316,800 դր., համակարգչային և պատճենահանման սարքավորումների պահեստամասեր՝ 4,663,200 դր.), ՀՀ Ազգային ժողովը (տպիչների և համակարգիչների ձեռքբերում՝ 5,204,400 դր.), «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն (Էլեկտրական սարքերի ձեռքբերում /Կոմուտատոր 8×1 […]
Ֆերմեր Տիգրան Եղոյանն ահազանգում է գյուղատնտեսության անկման վերաբերյալ եւ նշում, որ Հայաստանում վերջին մեկուկես տարում 67 000 մանր եղջերավոր անասուն է ոչնչացվել, նախկինի համեմատությամբ, երբ սխտոր էր արտահանվում, սխտորը ներկրվում է դրսից, կարտոֆիլ է ներկրվում Պակիստանից: Հայաստանի հարավը վտանգի տակ է, գյուղը վերանում է, նշում է ֆերմերը. «Նիկոլն ասում ա՝ ոչխարը յոնջա կուտի՞: Ոչխարը, որ […]
Երբ այսօրվա գործարար-օլիգարխները գեթ մեկ ՓՄՁ էլ չունեին, անկախության առաջին տարիներից արտոնյալ վիճակում հայտնված Խաչատուր Սուքիասյանը վայելում էր օրվա իշխանությունների բարեհաճությունը ու երբեք չէր խոսում, հիմա էլ չի խոսում, թե ինչեր էին անում այդ տարիներին երկրի տնտեսության հետ։ Փոխարենը երեկ նա կարծես դատավճիռ ներկայացնելու տոնով ասել է, որ իրենից խլված «Բջնի» գործարանը պետք է իրավական […]
Ինչքան տարին մոտենում է ավարտին, այնքան մարդիկ սկսում են ծանրութեթև անել, թե ինչ տեսանելի փոփոխություններ են եղել իրենց կյանքում: Եթե անցած տարի Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե հակահեղափոխականները խանգարում են իրեն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը կտրուկ բարելավելու հարցում, ապա 2018 թվականի վերջից Փաշինյանը և իր թիմը լիովին ստանձնեցին իշխանությունը, և գործնականում նրանց առջև որևէ խոչընդոտ […]
Օրաթերթը բացահայտումներ է արել, որոնք ավելի են խճճում քաղաքային իշխանության կամազային գործարքների խճանկարը: Պարզվում է` քաղաքապետարանը «ես քեզ՝ թույլտվություն, դու ինձ՝ կամազ, աղբատար» բարտեր-բանաձեւով տարբեր շինթույլտվություններ է շռայլել: Եղել են նույնիսկ ընկերություններ, որոնց թույլատրել են շինարարական աշխատանքները սկսել` նախապես չասելով, թե կոնկրետ ինչ են պահանջելու դրա դիմաց: Օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ նման գործարքների «մենեջերը» […]
1 տարի առաջ Նիկոլը հայտարարեց, որ ռազմական բյուջեին գալիք 5 տարում ևս 2.5 մլրդ դոլար կավելանա: Այսինքն տրամաբանական էր ակնկալել, որ 2020-ի բյուջեն մոտ կես միլիարդով ավելի պիտի լիներ: Բայց 2020-ի բյուջեի նախագծով նախատեսված է համարյա նույն գումարը, ինչ որ 2019-ին էր: Այսինքն Նիկոլն իր նախընտրական ամպագոռգոռ խոստումի կատարմանը «մեկ սանտիմետրով» իսկ չի մոտեցել: […]
Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները մեծ հույսեր էին կապում Սփյուռքի հետ՝ հատկապես ներդրումների ու ներգաղթ ապահովելու հարցում։ Հավանաբար հենց դրանով էր պայմանավորված սփյուռքի հարցերով հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանի նշանակումը։ Ի սկզբանե իշխանությունները հրապարակ էին նետում այն թեզը, որ Սինանյանի աշխատանքի արդյունքում Հայաստան են հոսելու լուրջ ներդրումներ, ինչպես նաեւ խթանվելու է ներգաղթը, սակայն այդպես էլ ոչ […]

































