Ինչո՞ւ Հայաստանում ներդրումներ չեն արվում․ 168.am
168․am-ը գրում է․ «Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հավատացնում էր, որ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը բավարար է, որպեսզի ներդրումները հոսեն Հայաստան։ Այդ հույսերը չարդարացան, ու հիմա կառավարությունն արդարացումներ է փնտրում։ Մեկուկես տարի պահանջվեց հասկանալու համար, որ ներդրումային միջավայրի բարելավումը միայն կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարը չէ։ Ներդրումներ ակնկալելու համար հարկավոր է ներդրումային մթնոլորտ ու ներդրումային գրավչություն […]







































