Նիկոլ Փաշինյանը զարկ տվեց մի պրոցեսի, որ դեռ երկար տարիներ պետք է մաքրենք /տեսանյութ/
«Ադեկվատ» հ/կ նախաձեռնության անդամ, Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը և Ռեֆորմիստներ կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել են Նոր հարկատեսակի նախագծին, ըստ որի՝ կառավարությունը 2022 թվականից կսահմանի առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6%-ի չափով:
«Սոցիալական անհաշտությունը գնալով աճելու է եւ ավելի ու ավելի մեծ ցույցեր են լինելու: Անցած տարի Նիկոլ Փաշինյանը զարկ տվեց մի համակարգի, որը դեռ երկար տարիներ մեր վրա կանդրադառնա, շատ երկար ժամանակ, տասնյակ տարիներ դրա հետեւանքները դեռ պետք է մաքրենք: Մենք ապրում ենք հետճշմարտության դարում, երբ ճշմարտության մի մասն ասվում է, մյուսը՝ ոչ: Երբ Նիկոլ Փաշինյանը տնտեսական աճի մասին թիվ է հրապարակում, չի ասում, որ դա մուլիպլիկատիվ էֆեկտ չի ունենալու, քանի որ հաջորդ տարի ավտոմեքենաների նման ներկրում եւ վաճառք ԵԱՏՄ երկրներ չի լինելու:
Մենք գալու ենք տնտեսական կոլապսի, եթե արսեն թորոսյանները նոր զանգված գումարային, չառաջացնեն, քանի որ իրենք անում են ծախսեր, որոնք չեն համապատասխանում եկամուտներին»,-նշեց Լիկա Թումանյանը:
«Ռեֆորմիստների» առաջնորդ Վահան Բաբայանը հարցնում է՝ էս ա՞ ձեր տնտեսական հեղափոխությունը. 6 տոկոս մարդկանց վզին դնելը: Անդրադառնալով կառավարության նոր նախագծին՝ առողջապահական 6 տոկոսանոց հարկատեսակին՝ /նախատեսվում է 2020թ.-ից-հեղ./որակյալ առողջապահություն ունենալու իշխանական մեկնաբանությանը, Բաբայանը նշում է, թե սա դեմագոգիա է, «ժողովրդին կլպելու» պարտադիր միջոց:
«Ինչո՞ւ են պարտադիր հարկում, մնում է դիակիզարաններն էլ պարտադիր սարքեն, ասեն՝ զոռով դիակիզվեք: Թող լավ ապահովագրական համակարգ ստեղծեն, բա ասում էիք՝ մենք, էսա գալու ենք, 3 անգամ բյուջեն ավելացնելու ենք»:
Մանրամասները՝ տեսանյութերում:
https://www.youtube.com/watch?v=0524IvvaSWY