24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թաքուն անել, գաղտնի, ֆռցնել, աչքերիդ մեջ նայելով ստել

«Այնքա՜ն բան են մեզ նվիրում, անկեղծ եմ ասում՝ ես չեմ հիշում այդ կազմակերպությունների և անհատների անունները, որովհետև ինձ համար այս առումով կարևոր և ոչ կարևոր չկա: Ինձ համար բոլորը կարևոր են»: Հայտարարել է Երևանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրած Հայկ Մարությանը՝ անդրառանալով Սամվել Ալեքսանյանի կողմից Երևանին «ԿամԱԶ»-ներ նվիրելու թեմային:

Իսկ ինչ է պետք է ասե՞ր… Իհա՛րկե ոչ… Այս իշխանություններն ամեն ինչ սովորել են թաքուն անել, գաղտնի, ֆռցնել, աչքերիդ մեջ նայելով ստել, իրականությունն այլ կերպ ներկայացնել…

Ի՞նչ ասի, որ լավ լինի… Ասում է, որ կարևոր չէ ով է նվիրել, քանի հատ է նվիրել, ինչպես է նվիրել… Այնքա՜ն բան են մեզ նվիրում… Փաստորեն իրենց համար մեկ է՝ թեկուզ գողանաս, սակայն նվիրելով ազնվանում ես… Ու այդպես էլ երբեմնի օլգարխները դարձել են ու դառնում են «ազնիվ գործարարներ»…

Այս մասին գրում է Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ