24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այդ ինդեքսը մցրեք ձեր համապատասխան տեղերը, տնտեսական զարգացվածության ամենաուղիղ ցուցիչը սառնարանն է, և ոչ թե ձեր դաչաների սառնարանները

Առավոտ արթնանում, շտապում ես աշխատանքի, մեկ էլ բացում ես Ֆեյսբուքը, տեսնում ես ավետիս (բարի լուր)՝ երկրիդ վարչապետը ավետել է, որ ինչ-որ բրիտանական ինդեքս հաշվողներ տնտեսական զարգացվածության գործակցով Հայատանը բարելավել է իր դիրքերը 27 կետով՝ հայտնվելով 61-րդ տեղում, դե մեծն Նիկոլ Ավետաբերը շտապում է նաև նշել, որ մենք առաջ ենք Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից…

Հետո տեսնում ես մի ահագին զոմբի մասսա, ովքեր աշխարհից տեղյակ են միայն Ավետաբերի ստատուսներից, մե խինդ, մե ուրախություն քոմենթներում, բա թե ապրի մեր վարչապետը (ի դեպ, ապրելուն ես դեմ չեմ, միայն ոչ մեր ֆինանսների ու նյարդերի հաշվին):

Ասածս ինչ է, մեր երկրի շարքային քաղաքացին անհամեմատ ավելի վատ է ապրում, քան Ռուսաստանինը, Իրանինը կամ Թուրքիայինը, ու առավոտները, որ արթնանում եք, ավելի լավ է գործ անեք, քրտնաջան աշխատեք, որ մարդիկ լավ ապրեն, ոչ թե անգլիական ինդեքս առնեք։

Եւ, ի վերջո, այդ ինդեքսը մցրեք ձեր համապատասխան տեղերը, տնտեսական զարգացվածության ամենաուղիղ ցուցիչը սառնարանն է, և ոչ թե ձեր դաչաների սառնարանները, որ մեր հաշվին լցնում եք, այլ շարքային աշխատող քաղաքացունը»։ Գրում է Նարեկ Մանթաշյանը: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ