11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գների կայունության գինը

Նախորդ տարվա վերջին ստեղծված արժութային ճգնաժամը վերացնելու նպատակով կենտրոնական բանկը կիրառեց մի արդյունավետ գործիք, որից հետո արժութային շուկան սկսեց կենդանության նշաններ ցուցաբերել և դոլարը 580 դրամից կտրուկ իջավ մինչև 450 դրամ: Կենտրոնական բանկը այդ ժամանակ փոփոխեց արտարժութային ավանդների համար կիրառվող նորմատիվները: Այդպիսով, եթե նախկինում բանկերը արտարժութային ավանդներ ներգրավելուց պետք է պահուստավորեին ընդունված ավանդների 12%-ը, որից […]

Հաղթահարվեց մեքենաների ներմուծման նախաճգնաժամային մակարդակը

Անցած տարի վերջապես հաղթահարվեց ավտոմեքենաների ներմուծման նախաճգնաժամային մակարդակը։ Դրա համար պահանջվեց առնվազն վեց տարի։ Հայաստան բերված տրանսպորտային միջոցների քանակը 2014թ. ավելացել է 11,5 տոկոսով։ Գրանցվել է ներմուծման ռեկորդային մակարդակ։ Առաջին անգամ այն անցել է 46 հազարի սահմանը։ Ավտոմեքենաների ներմուծման պիկը Հայաստանում գրանցվել էր 2008թ., երբ ներկրումը ընդհուպ մոտեցավ 42 հազարի։ Տնտեսական ճգնաժամի հետեւանքով 2009թ. այն […]

Կարեւոր քննարկումներ են ընթանում

Հայաստանի հետագա տնտեսական աճը մեծապես պայմանավորված է ժամանակակից ուկենսունակ գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ, ուղղակի օտարերկրյա ներդրումներով և մի շարք այլ գործոններով, որոնցթվում է նաև նախորդ ժամանակաշրջանի տնտեսական գործունեությունից մնացած ժառանգության համարժեք տնօրինումը:  Մենք գիտակցում ենք, որ այս առումով կարևոր քննարկումներ են  ընթանում  ՀՀ կառավարությունում՝ գտնելու էներգետիկ ուարդյունաբերական ոլորտում տարիներ ի վեր գոյություն ունեցող մարտահրավերները լուծելու լավագույն ուղիները: Այս գործընթացում կառավարությանն աջակցելու համար Համաշխարհային բանկը համաձայնել է գտնել և ներգրավել մեծհարգանք վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը: Նախատեսվող տեխնիկական ուֆինանսական վերլուծությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը կտրամադրվեն ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս կարևոր որոշումներ կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ: «Կառավարության հետ մենք համաձայնության ենք եկել Համաշխարհային բանկի շրջանակում մոբիլիզացնել ավելի քան 110.000ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներ հիշյալ փորձաքննության համար, որը մեր գործընկերոջ համար կապահովիվերլուծությունների այնպիսի որակ, որպիսին ակնկալվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, – պարզաբանեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին: – Մենք հուսով էինք, որ աշխատանքները կմեկնարկենփետրվարի սկզբին, սակայն լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք ներգրավել հնարավորինս լավագույնփորձագետներին»: Առաջին փուլի ընթացքում, որը կմեկնարկի փետրվարի 25ին և կտևի երկուսուկես ամիս, խորհրդատվական ընկերությունըքննության կառնի հետևյալ 4 տարրերը. ·  գլոբալ շուկայի ուսումասիրում այն ապրանքների մասով, որոնք գործարանը կարող է արտադրել. ·արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորվածության գնահատում՝ հիմնվելով առկա գործարանի վրա. ·արտադրության ֆինանսական կենսունակության գնահատում՝ հաշվի առնելով ծախսերի ընթացիկ կառուցվածքը, և ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի /SWOT/ վերլուծություն: Երկրորդ փուլում կիրականացվի «Նաիրիտի» գործունեությանը առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն: «Նաիրիտի» հետ կապված այս վերլուծությունների կատարման ընթացքում Համաշխարհային բանկի կողմից կիրականացվիմոնիտորինգ ու որակի վերահսկում, սակայն կցանկանայինք հստակեցնել, որ վերլուծական աշխատանքներն իրականացվելու ենԷներգետիկայի ու բնական պաշարների նախարարի ղեկավարության ներքո՝ ՀՀ կառավարության ու Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակում:     

Գյուղնախարարությունից տեղեկացնում են

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ բույսերի պաշտպանության միջոցների ներմուծումը ՀՀ  տարածք երրորդերկրներից իրականացվում է մեկանգամյա լիցենզիայի առկայության դեպքում` համաձայն «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման  և (կամ) ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման: Երրորդ երկրներից […]

«Հիմք ընդունելով Գորիկ Գուրգենիչի առաջարկը»` Հովիկ Աբրահամյանը հորդորեց ոստիկանապետին

Գործադիրն այսօրվա նիստին որոշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրել 79 միլիոն 529 հազար դրամ, իսկ ոստիկանությանը՝ 5 միլիոն 9.7 հազար դրամ` մարտի 15-ի ՀՀ մարզերում տեղի ունեցող ընտրությունների պատշաճ կազմակերպման համար : Նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացրեց Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչու է ընտրությունների […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված  հերթական մարզային խորհրդակցությունն անց է կացրել Լոռու մարզում: Խորհրդակցությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը,  համայնքապետեր, ոլորտի  պատասխանատուներ: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում մարզում նախորդ տարվա ընթացքում արձանագրված արդյունքներին` նախարարը մասնավորապես  կարևորել է անասնապահության ճյուղում […]

Նավթի գինը կարող է հասնել 20 դոլարի

Citi բանկի վերլուծաբանների կանխատեսումները նավթի գնի վերաբերյալ խիստ մտահոգիչ են: Վերջինները կարծում են, որ 2015-ին նավթի գինը կարող է իջնել ընդուպ մինչեւ 20 դոլար մեկ բարրելի դիմաց, հայտնում է rbc.ru-ն: Իսկ ահա 2016-ին, ըստ մասնագետների, նավթի գինը կհասնի 68-69 դոլարի:

40 տոկոսը` կազինոներից

Վարչապետ Հ. Աբրահամյանի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ.Հարությունյանը դիմել է ֆինանսների նախարարին՝ ստուգելու “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գ.Ծառուկյանի, այսպես ասած, “բարեգործական գործունեությամբ քողարկված չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը”։ Թե ինչ կպարզվի դրանց արդյունքում, հայտնի կդառնա ստուգումներից հետո։ Մինչ այդ, ներկայացնենք Գ.Ծառուկյանին պատկանող կամ նրա մասնակցությամբ մի շարք հայտնի ընկերությունների վճարած հարկերի վիճակագրությունը վերջին երկու տարիներին։ […]

Դոլարի փոխարժեքը

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ փետրվարի 16-ին, կազմել է 478.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.01 դրամ (նվազել է 1.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 737.11 դրամ (նվազել է 0.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.70 դրամ (աճել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի