11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արևային էներգիան նույնպես թանկ է

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հիմնական զեկուցող, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց այլընտրանքային էներգետիկայի զարգացման հնարավորություններից: Զաքարյանը նշեց, որ աշխարհում մեծ դերակատարություն ունի այլընտրանքային էներգետիկան, հատկապես ԵՄ երկրներում.

«Հայաստանն էլ բոլոր ցուցանիշներով զերծ չէ այլընտրանքային էներգետիկայի հնարավորություններից»,-ասաց նա: Նազարյանն արձագանքեց, որ վերջին տարիներին լուրջ հաջողություն են գրանցել փոքր ՀԷԿ-երի արտադրության մեջ: «Ունենք 160 ՀԷԿ-եր, որից 50-ն ընթացքի մեջ են»,-ասաց նա: Ըստ նրա՝ ցավոք հողմային էներգետիկան այսօր Հայաստանում զուտ բիզնեսի տեսակետի այնքան էլ գրավիչ չէ և դա պայմանավորված է այն սակագնի մեծությամբ, որը սահմանված է 1կ/վատտ 38 դրամ, առանց ԱԱՀ-ի:

«Գործարար աշխարհը ներդրումներ այդ ուղղությամբ կարծես թե չի ցանկանում անել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է արևային էներգետիկային, ապա այն անընդհատ զարգանում է, որը,  Նազարյանի խոսքով, նույնպես թանկ է և այսօր կազմում է 1կ/վատ 65 դրամ: «Որովհետև եթե սահմանենք այդ գինը, ցանկացողները շատ են, մենք կունենանք բավականչափ մեծ բեռ մշտական բեռ սպառողների վրա, դրա համար առկախել ենք այս հարցը, որպեսզի մեզ ցանկալի գների դեպքում նմանատիպ որոշում ընդունենք»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ