14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կխթանվեն ներդրումային ծրագրերը

Նախօրեին կայացել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից ընդլայնված կոլեգիայի 2015 թ. անդրանիկ նիստը, որի ընթացքում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին է ներկայացրել 2015 թվականին քաղաքաշինության նախարարության կողմից կատարվելիք աշխատանքները ՝ առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված քաղաքականությունը:

Նախարար Սարգսյանը կոլեգիայի անդամներին ծանոթացրել է ՀՀ վարչապետի մոտ կայացած՝ շինարարության բնագավառում ներդրումային ծրագրերի խթանման վերաբերյալ խորհրդակցության հանձնարարականներին և հիմնական դրույթներին: 

Միաժամանակ, ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից նա կարևորել է քաղաքաշինության նախարարության աշխատակազմում  նոր՝ կառուցապատման ներդրումային վարչության ստեղծումը, որն արդեն ուսումնասիրություններ է իրականացնում Երևանի և հանրապետության տարբեր բնակավայրերում՝ ներդրողների համար իրացման ենթակա տարածքներ ընտրելով և նրանց առաջարկելով ամբողջական փաթեթներ՝ հողամասերն իրենց ենթակառուցվածքներով, էսքիզային նախագծով: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ