07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գյուղնախարարը ֆրանսիական ընկերության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները ջերմոցաշինության ոլորտում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ֆրանսիական “Ռիշել” ընկերության  նախագահ Քրիստիան Ռիշելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել մեր երկրում ջերմոցաշինության զարգացման  հեռանկարները, ֆրանսիական փորձի կիրառումն ու ջերմոցային տնտեսությունների արտադրական հզորության ավելացման հնարավորությունները:  “Հայաստանում գյուղատնտեսությունը հռչակված է գերակա ոլորտ, և վերջին տարիներին կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս բնագավառի զարգացմանը, որում առանձնահատուկ տեղ […]

“Առեւտուրը ոչ թե նստած ա, այլ պառկած ա…”. հրաժարականի պահանջ /վիդեո/

Հինգշաբթի՝հունվարի 29-ին,  կառավարության շենքի դիմաց դարձյալ հավաքվել են տոնավաճառների առեւտրականները, ովքեր բողոքում են “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի դեմ:  Ցուցարարները պահանջում են ֆինանսերի նախարար Գագիկ Խաչտարյանի եւ փոխնախարար Արմեն Ալավերդյանի հրաժարականները: Բողոքավորներն այն կարծիքին են, որ  օրենքը չի կասեցվում, քանի որ ֆինասների նախարարին դա ձեռնտու է: Henaran.am-ի հետ զրույցում գործարար Նարեկ Ստեփանյանը նշեց, որ “հնարավոր […]

Դոլարի վաճառքը՝ 479 դրամ

Հայաստանյան բանկերում եւ փոխանակման կետերում այսօր՝ հունվարի 29-ին, դոլար կարելի է վաճառել միջինը 479 դրամով: Ըստ rate.am կայքի՝ ժամը 11-ի դրությամբ, դոլարի առքը նվազագույնը կազմում է 473 դրամ, իսկ առավելագույնը 476 դրամ՝ “Հայբիզնեսբանկում”: Բանկերը դոլար վաճառում են միջիմը 479 դրամով, իսկ առավելագույնը 480դրամ դրամ՝ “Արցախբանկում”, իսկ նվազագույնը՝478 դրամ “Կոնվերսբանկում”: Եվրոյի առքը հայաստանյան բանկերում կազմում է […]

Շրջանառության հարկի հնարավոր լուծումը

Շարունակվում են շրջանառության հարկի փոփոխության դեմ բողոքները: Հանրահավաքի մասնակիցները կառավարությունից պահանջում են կամ կասեցնել գույքագրման պահանջը կամ էլ թողնել տնտեսվարող սուբյեկտի նախընտրությանը, այսինքն տնտեսվարողը որոշի հին տարբերակով է աշխատում, թե նոր փոփոխված տարբերակով: «Կամ-կամ»-ի տարբերակը համապատասխանում է շրջանառության հարկի փիլիսոփայությանը, սակայն հակասություն է առաջանում հենց շրջանառության հարկով աշխատողների շրջանում: Այսինքն նույն ոլորտում աշխատող 2 տնտեսվարողներ, […]

Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզում էր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ, որտեղ նա մասնակցել է մարզխորհրդի նիստին: Նիստին մասնակցում էին նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք:  Իր բացման խոսքում նախարարը հայտնել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առաջիկա մեկ […]

“Թոխմախի” Մհերը գնաց այդ քայլին . Ժամանակ

Արդեն մի քանի օր է՝ ՛՛Թոխմախի՛՛ գազալցակայանում /պատկանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին/ 1 խ.մ գազը լիցքավորվում է 170 դրամով՝ նախկին 190 դրամի փոխարեն: Երևանում սա առաջին գազալցակայանն է, որը նախկին թանկացում-էժանացումից՝ 230 դրամից-200 դրամ, հետո նման գին է առաջարկում: Երևանում 1 խ.մ գազի լիցքավորումը տարբեր գազալցակայաններում տատանվում է 190-200 դրամի, մինչդեռ Երևանից դուրս՝ միջինը […]

Աննախադեպ իրավիճակ. Հայկական ժամանակ

Անցած՝ 2014 թվականի դեկտեմբերին Հայաստանում առևտրի ծավալները, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են ավելի քան 13 տոկոսով: Այսինքն՝ այս Նոր տարուն ՀՀ բնակչությունը 13 տոկոսով ավելի քիչ ապրանքներ է գնել: Սա աննախադեպ իրավիճակ է: Նույնիսկ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական Ճգնաժամի տարիներին ամանորյա առևտրի ծավալները նախորդ տարիների համեմատ եթե չէին աճում, ապա գոնե չէին նվազում: Առավել […]

Ռուսական ալմաստի հումքի ներմուծումը կնպաստի ոլորտի ակտիվացմանը

Սպասվում է, որ հայկական ընկերություններն այս տարի շատ ավելի ակտիվ կաշխատեն ռուսական չմշակված ալմաստի հումքով։ Չնայած Հայաստանն իրավունք է ստացել առանց հավելյալ մաքսատուրքի ներմուծել ռուսական հումք, այնուհանդերձ անցած տարի ինչ-ինչ խնդիրներով պայմանավորված դրանց ծավալերը մեծ չէին։ Ավելին, արձանագրվեց ռուսական հումքի ներմուծման նվազում։ Ինչպես հայտնի է, դեռեւ 2013թ, վերջին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները համաձայնագիր ստորագրեցին մի […]

Հասել ենք Սասունցի Դավթի վիճակին. պահանջում են վարչապետին /վիդեո/

Կառավարության դիմաց այս առավոտ նորից հավաքվել են Երեւանի տոնավաճառների առեւտրականները: Պահանջը չի փոխվել` “Շրջանառության հարկի մասին” օրենքի փոփոխությունը վերանայել, որը ժամանակավորապես կասեցվել էր, սակայն փետրվարի 1-ից նորից ուժի մեջ է մտնելու: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, կառավարության մուտքի մոտ հավաքված հարյուրավոր մարդիկ վանկարկում են “կասեցում”`հանդիպում պահանջելով ՀՀ վարչապետի հետ: Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության Ամբողջական […]

Ինչպես խուսափել 0 տոկոս տնտեսական աճից

՛՛Այդ կանխատեսումներն արվել են իմ կողմից դեռևս նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այն ժամանակ էլ շատ պարզ երևում էր, որ ՀՀ-ի տնտեսական աճի հնարավորություններն այս տարի զրոյի են մոտեցել և նույնիսկ մինուսի կարող են հասնել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանխատեսմանը: Նշենք, որ ըստ ՎԶԵԲ-ի՝ 2015 թվականի տնտեսական աճը լինելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված