15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արտահանողներին պետք է ուղղորդել դեպի զարգացմանը

Հայաստանն արտահանման կառուցվածքում կան բավականին շատ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Դրանցից ամենակարևոր խնդիրներից մեկը պրոֆեսիոնալ կադրերի պակասն է:

Սննդի ոլորտում մեր երկրի արտահանման կառուցվածքը տարբերվում է այլ երկրների կառուցվածքից, այստեղ հիմնական դերակատարները են` ԽԾԲ-ները կամ սփյուռքահայ գործարարները: Այսինքն, արտասահմանում գտնվող հայերը, ովքեր սննդի ոլորտում ապրանքներ են մատակարարում տվյալ երկրում գտնվող մեծածախ և մանրածախ կետերին, իրենց բարեկամների միջոցով գտնում են ՀՀ-ում իրենց համար անհրաժեշտ ապրանք արտադրող կազմակերպությանը և փոքր քանակներով ներմուծում այն երկիր, որտեղ գործունեություն են ծավալում:

Կամ իրենք են գալիս և պայմանագիր կնքում կազմակերպությունների հետ: Արտերկրում սննդի մատակարարման ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտները ՀՀ-ից ներմուծված ապրանքը վաճառում են մեծածախ առևտր կետերին, որոնք էլ իրենց հերթին մատակարարում են համապատասխան առևտրի կետերին, իսկ վերջում ապրանքը հասնում է սպառողին:

Շատ դեպքերում տվյալ երկրի մարզերում ևս մեկ միջնորդ է ավելանում այդ շղթայում: Եվ ահա այս շղթայով անցնելով սպառողին հասնում է թանկ և շուկայում ոչ մրցունակ ապրանք: Այսինքն՝ ապրանքը մինչև սպառողին հասնելը 4-5 կազմակերպություն եկամուտ են ավելացնում իրենց ստացած ինքնարժեքին:Ահա թե ինչպես է մեծամասամբ արտահանվում հայկական արտադրանքը:

Իհարկե այս արտահանման կառուցվածքը ունի և լավ և վատ կողմեր, բայց ցավոք վատ կողմերը ավելի շատ են:Լավ կողմերը այն են, որ առանց մեծ ջանքեր գործադրելու տեղական արտադրողները կարողանում են ապրանք արտահանել, բայց դրա հետևանքները նշեցի, որ սպառողին հասնում է ապրանք, որը թանկ է և մրցունակ չէ շուկայում:

Այսինքն՝ ապրանքի վաճառքի ծավալները բավականին քիչ են, քան գործարանի հզորությունն է, իսկ եկամուտը գրավիչ չէ արտադրող կազմակերպության համար: Այստեղ գլխավոր խնդրի լուծումը` կրթված, տարբեր լեզուների տիրապետող, տվյալ ոլորտում փորձ ունեցող կադրեր ունենալու մեջ է, որոնք կկարողանան կազմակերպությունը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և առանց միջնորդների կկարողանան ուղիղ կապ հաստատել արտերկրում գտնվող առևտրային ցանցերի հետ, կկնքեն նրանց հետ պայմանագրեր և ապրանք կմատակարարեն ուղիղ առանց միջնորդների:

Այս պարագայում արտադրողը ավելի մեծ եկամուտ կունենա և ամենակարևորը արտաքին շուկաներում հայկական արտադրանքը մրցունակ կլինի: Ընդհանուր կառուցվածքը պետք է այսպես լինի, եթե ցանկանում ենք, որ հայկական արտադրանքը մրցունակ լինի արտաքին շուկաներում:

Հակառակ դեպքում մենք ունենալու ենք այն ինչ ունենք, միջնորդները առանց էական ներդրումների արտադրողներից շատ են եկամուտ ունենալու, ինչը ժամանակի ընթացքում ոլորտը կդարձնի ոչ գրավիչ նոր ներդրումների համար:Մենք պետք է հասկանանք, որ արտահանման կառուցվածքը նման մոդելով լուրջ զարգացում չի կարող ունենալ ՀՀ-ից ապրանքների արտահանման համար:

Սա խնդիրներից մեկն է, որ պետք է լինի արտահանման ռազմավարության հիմքում և կարճ ժամանակահատվածում աջակցելով տեղական կազմակերպություններին, անհրաժեշտ է ուղղորդել դեպի զարգացմանը և նոր կառուցվածքի ստեղծմանը:

Տնտեսագետ Համլետ Թադևոսյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ