24 Հունվարի, Saturday, 2026
KFC

“Զբոսաշրջային ընկերությունները և հյուրանոցային տնտեսությունները առավել ուշադիր պետք է լինեն”

Կառավարությունն այսօր հաստատեց “Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ” 2015 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին որոշման նախագիծը: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նկատեց, որ ծրագիրն առավել հատկանշանական է հենց 2015թ-ի համար, քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում բավական շատ միջոցառումներ են նախատեսված, որոնց մասնակցելու են այլ երկրներից ժամանած հյուրեր:

“Այս առումով զբոսաշրջային ընկերությունները և հյուրանոցային տնտեսությունները առավել ուշադիր պետք է լինեն, և նրանց որակավորման հարցում առավել համակարգված աշխատանք  տարվի: Առավել հատկանշանական է, որ 2014թ-ին զբոսաշրջությունը աճել է 13.6 տոկոսով, աճել է նաև միջազգային այցելությունների թիվը”,-տեղեկացրեց նախարարը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ