18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արցախի պաշտոնյաները Երեւանում են

Փետրվարի 16-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին նշված հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Գագիկ Մինասյանը:

Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված վերահսկողական գործառույթների իրացման և ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ու դրա ընթացքի մասին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նա ընդգծել է ՀՀ խորհրդարանում քննարկվող բյուջետային գրասենյակի համակարգի ներդրման, խորհրդարան-կառավարություն բյուջետային քննարկումների արդյունավետության բարձրացման և բյուջեի կատարողականի հաշվետվությունների ընթացակարգի նպատակային վերահսկողության կարևորությունը: Ընդ որում բյուջետային գրասենյակի գործունեությունը տարբերվելու է Վերահսկիչ պալատի գործառույթներից. այն տրամադրելու է տեղեկանքներ՝ հիմք ընդունելով պաշտոնական տեղեկատվությունը:

Այնուհետև Արցախի բյուջետային համակարգի առանձնահատկությունների մասին զեկույց է ներկայացրել ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

ՀՀ և ԼՂՀ խորհրդարանականները քննարկել են նաև օրենսդիր մարմնի կողմից բյուջեի՝ սոցիալական ոլորտին առնչվող նպատակային ծախսերի կատարողականի հանդեպ արդյունավետ վերահսկողության մեխանիզմների կիրառմանն առնչվող հարցերը, որոնց վերաբերյալ պարզաբանումներ է տվել ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Համատեղ նիստին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը, մշտական հանձնաժողովների նախագահներն ու տեղակալները:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն             

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ