01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը

Մայիսի 20-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հաջորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշները բարձրացրել ենք. Արթուր Ջավադյան

ԱԺ-ում շարունակում են քննարկել ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը: Հիմնական զեկուցողը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն է: Նա շեշտեց՝ 2015 թվականի ընթացքում  մեր երկրում ապահովվել է գների կայունություն, նվազել են հասարակության շրջանում գնաճային սպասումները: Ջավադյանին հարցեր հղեց  պատգամավոր Թևան Պողոսյանը՝ փորձելով հստակեցնել՝ ի՞նչ քայլեր են արվում վարչապետի հայտարարության՝ կյանքի կոչման համար: […]

Խուճապ է. Հրապարակ

Պետական գերատեսչություններում խուճապ է։ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել է հնարավորինս կրճատել ոչ միայն ծախսերը, այլև «ծախսողներինե։ Գերատեսչությունների ղեկավարները 3 շաբաթվա ընթացքում պետք է կառուցվածքային փոփոխություններ անեն, օպտիմալացնեն կառուցվածքը, հաստիքներ կրճատեն։ 3 շաբաթը լրանալուն պես նախարարները պետք է հաշվետվություններ ներկայացնեն կատարվածի մասին: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ալիևը Թուրքիայի և Վրաստանի միջոցով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա

Աշոտ Եսայանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Ալիևը Թուրքիային և Վրաստանին փորձում է ներքաշել մի գործընթացի մեջ, որում նշված պետությունները «գառանտ» կկանգնեն ադրբեջանի անվտանգությանը և ճնշում կգործադրեն Հայաստանի վրա: Մեր կարևորագույն հաղթաթղթերից մեկը դա Մինգեչաուրի ամբարտակի հրետանակոծության սպառնալիքն է, ադրբեջանական նավթահորերի և գազամուղների հրատանակոծությունն է: Ասավածը առավել պատկերավոր ներկայացնելու համար վերհիշենք ապրիլյան մարտերը, երբ ադրբեջանը հայտարարեց […]

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հեղուկ վառելիքի շուկայում առկա իրավիճակը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հեղուկ վառելիքի շուկայում առկա իրավիճակին և խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել մաքսային վարչարարությանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում նախատեսված չափորոշիչներին, վառելիքի շուկայում ընթացակարգերի դյուրացման հնարավորություններին: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է այս ոլորտում օրենքով սահմանված կարգով բոլոր տնտեսվարողների համար ազատ, մրցակցային և հավասար պայմանների ապահովումը: Կառավարության […]

Վարչապետը խոստացավ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում հարց ուղղեց վարչապետին՝ փորձելով հստակեցնել՝   կառավարությունն ի՞նչ է անում Հայաստանում մենաշնորհը վերացնելու ուղղությամբ: Նա հիշեցրեց՝  «Ռուս-արմ Օյլ» ընկերությունը Կրասնոդարի մարզից Հայաստան մեծ քնակությամբ դիզվառելիք է ներմուծվել, բայց  Բագրատաշենի անցակետից թույլ չէին տվել, որ այն Հայաստան մտնի՝ պատճառաբանելով, թե դիզվառելիքը ուղարկվել է լաբորատորիա՝ փորձաքննության: […]

ՀԾՀ-ն իրականացրել է գազամատակարարման սակագների հաշվարկները

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Տրանսգազ» ՍՊԸ-ի սակագների վերանայման հայտերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է գազամատակարարման համակարգի սակագների վերաբերյալ իր հաշվարկները: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացնում են, որ մայիսի 20-ին` ժամը 16:00-ին, ՀՀ ՀԾԿՀ խորհրդակցությունների դահլիճում նշված հարցը նախատեսվում է քննարկել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ: Սակագների հաշվարկներն` այստեղ:

Հայաստանում վերջին տասնամյակի ընթացքում եղել են բարեփոխումներ. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր անդրադառնալով «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովին լրագրողներին հայտնել է, որ  համաժողովի նպատակն է, որ Հայաստան հրավիրած ամերիկյան մեծ ընկերություններին, որոնք նախկին խորհրդային միության տարածքում տնտեսավարելու և գործունեություն իրականացնելու մեծ փորձ ունեն, ներկայացվեն այն հնարավորությունները, որոնք առկա են Հայաստանում: Հիշեցնենք, որ  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Հայ-ամերիկյան առևտրային պալատը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և «Կոնվերսբանկն» […]

Գագիկ Ծառուկյանը կտրում է Սամվել Ալեքսանյանի հացը. Հայկական Ժամանակ

«Վերջին օրերին լուրեր են տարածվում, թե Հայաստանում հայտնվել է շաքարավազ, որը կապ չունի Սամվել Ալեքսանյանի հետ եւ ներկրվում է այլ գործարարի կողմից։ Այս մասին հայտարարում են խանութպանները իրենց հաճախորդներին։ Ընդ որում, խանութպանների ասելով այդ շաքարավազը ներկրում է Գագիկ Ծառուկյանը։ Չնայած այդ լուրերը անհավանական են, բայց այնքան համառ են տարածվում, որ դիմեցինք Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա […]

Հակառակորդն «Արցախգազ»-ին հասցրել է 2 մլն դրամի վնաս /ֆոտո/

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի հերտակոծությունից Մարտակերտ քաղաքի սնուցող գազամատակարարման խողովակաշարը մի քանի անգամ տուժել է, սակայն բոլոր դեպքերում քաղաքի գազամատակարարումը օպերատիվ կերպով վերականգնվել է: «Արցախգազ» ՓԲԸ մամլո ծառայության փոխանցմամբ` ընկերության Մարտակերտի արտադրաշահագործման տեղամասն իր աշխատանքները չի դադարեցրել հակառակորդի հերտակոծության ռազմական գործողությունների անգամ ամենաթեժ պահերին: Աղբյուրի հաղորդմամբ՝ թշնամու արկակոծության հետևանքով հիմնականում վնասվել են միջին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի