01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում գործող մի շարք բանկերի ղեկավարները մեկնել են Արցախ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին Շուշի քաղաքում ընդունել է ՀՀ-ում գործող մի շարք բանկերի ղեկավարների, որոնց հետ քննարկել է Արցախում բանկային համակարգի  հետագա զարգացման հետ կապված որոշ հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ԱՀ գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ առանց բանկային համակարգի զարգացման անհնար է […]

Ոչ թե Ազատ գետը՝ հարազատ մորն էլ կկործանեն. Առավոտ

Պարզվում է՝ ՌԴ փոխվարչապետ, այդ երկրի զենքի գլխավոր առեւտրական Դմիտրի Ռոգոզինը խստորեն պատժվել է հայերի հասցեին բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր արտահայտության համար: Կրեմլում խորհրդակցություններից մեկի ժամանակ նախագահ Պուտինը նրան նկատողություն է արել՝ «Փողկապդ ձգի՛ր»: Դա, հավանաբար, հավասարազոր է կոմունիստների ժամանակվա խիստ նկատողությանը՝ հաշվառման քարտի մեջ գրանցումով: Այսուհետ Ռոգոզինը ժողովների է գնալու ձգած փողկապով եւ պատշաճ […]

Գազի գինը որոշված է. Ժամանակ

Երեկ գազի սակագնի իջեցման հարցով Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը ՀԿԾՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ ՀՀ առաքվող ռուսական գազի սակագինը կնվազի. շարքային քաղաքացու համար գազի գինը կկամի 9.3 դրամ, մեկ խորանարդ գազի դիմաց 156 դրամ սակագինը կդառնա 146.7 դրամ: Բաղրամյանն ընդգծեց, որ սակագինն ավելի շատ հնարավորություն ուղղակի չկար: Մանրամասներին ծանոթացեք […]

Չեն կրակել ու սենց փորձանք բերեցին /վիդեո/

«Չեն կրակել ու սենց փորձանք բերեցին գլխներիս: Հիմա ի՞նչ անենք,  նստենք թախտին, սպասենք բախտի՞ն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Շենավան համայնքի բնակիչ Պապին Հակոբյանը: Գյուղացիները զայրացած են և հուսալքված: Նրանք պնդում են, որ հակակարկտային կայանները ժամանակին չեն գործել եւ իրենց ողջ բերքը կարկտահարվել է: Կան գյուղացիներ, որոնք մի քանի տոննա կեռասի բերք են կորցրել: […]

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո ամրագրվել է

Այսօր Հայաստանի Հանրապետությունում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում է Տիգրան Սարգսյանի և Կարիմ Մասիմովի հայտարարությունների տեքստի սղագրությունն ամբողջությամբ. Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմով – Այսօր Հայաստանում […]

Առանձնահատուկ ուշադրության է արժանի ԵԱՏՄ-ում ընդհանուր շուկաների ձևավորման հարցը

Այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են: Այնուհետև տեղի է ունեցել Եվրասիական   միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: Վարչապետը ողջունել է ներկաներին և նշել, որ ԵԱՏՄ զարգացման ներկա փուլում առկա է ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկայի կայացման […]

Իշխան Զաքարյանի հայտարարությունը

Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ, կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ փորձում են իմ անունը կապել պետական ծրագրով իրականացվող Գեղարդալիճ-Գողթ-Կամարիս ջրագծի կառուցման հետ: Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ ծրագրի հետ բացարձակապես որևէ առնչություն չունեմ: Համարելով, որ այս ամենը վատ տեղեկատվության պատճառով է, հարկ եմ համարում տեղեկացնել` «Գեղարդալիճ ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրով նախատեսվում է Գեղարդալճի ջուրը 14 կմ տարածքով […]

Անպտղության վտանգ` թուրքական լոլիկի մեջ

«Որ թուրքական լոլիկի մեջ թունաքիմիկատներ են հայտնաբերել, վատ է, սակայն մյուս կողմից լավ է, որ այդ գյուղմթերքի նկակմամբ գոնե վերահսկողություն է իրականացվում»,-այսօր՝ մայիսի 20-ին  լրագրողների հետ  հանդիպման ժամանակ  ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը: «Ես կողմ եմ, որ թուրքական լոլիկի որակի վերահսկողություն կատարվի, քանի որ չի բացառվում՝ դրանցում վերարտադրողական կամ մեկ այլ ֆունկցիան […]

Վարչապետն ընդունել է գերմանացի մի խումբ գործարարների

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ Օլաֆ Չիմպկեի գլխավորած գերմանական գործարարների պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Գերմանիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շնորհակալ է գերմանական կողմին՝ մեր երկրի շրջակա միջավայրի պահպանման, անտառային տարածքների վերականգնման և բնապահպանական բազմաթիվ ծրագրերի իրականացմանն օժանդակելու համար: Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ […]

Նաիրիտցիները խաբված են /վիդեո/

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ մայիսի 19-ին  կառավարության շենքի դիմաց ստորագրահավաք էին անում: «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը  լրագրողներին տեղեկացրեց, որ ստորագրությունները հավաքելուց հետո նրանք կդիմեն դատախազություն: «Ստորագրահավաքը իրականացվում է տույժ-տուգանքները ստանալու պահանջով: Ճիշտ է` մենք ստորագրել ենք, որ հրաժարվում ենք տույժ-տուգանքներից, բայց այդ պայմանագիրը մեզ հետ կնքեցին ու պահանջեցին ստորագրել, չստորագրելու դեպքում էլ խոսք էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի