11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հարկային եկամուտների աճ՝ 93 մլրդ դրամով

ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ըստ գործունեության ոլորտների կատարված վերլուծության՝ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շուրջ 17 մլրդ դրամ ընդհանուր գումարով նվազել են, մասնավորապես, կապի, շինարարության, կառուցապատման, կրթական ծրագրերի իրականացման, դեղերի ներմուծման, հրատարակչության և տպագրության, ոչ պարենային ապրանքների արտադրության և ճանապարհաշինարարության ոլորտներում գործող […]

Դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու. Ս. Սարգսյան

«Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է, բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, և, կարծում եմ, այս առումով մեր կառավարությունը մեծ ջանքեր է կատարում: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր տնտեսական աճը լինի շոշափելի: Հիմա կասեք` ինչո՞ւ կոնկրետ թիվ չեք հնչեցնում, այո, հիմա չեմ նշում՝ հաշվի առնելով կոնկրետ հանգամանքներ, բայց շոշափելի պետք է լինի: […]

Աջակցություն երիտասարդ ընտանիքներին՝ բնակարանների ձեռքբերման հարցում

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի  40 մլն ՀՀ դրամ: Հիմնավորման համաձայն՝ ծրագրում կատարված մի շարք  փոփոխությունների (բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքը, ավելացվել է վարկի առավելագույն չափը) արդյունքում կտրուկ աճել են տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալները, ինչպես նաև […]

18 միլիոն 500 հազար եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում, ըստ որի Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում» ծրագրով 18 միլիոն 500 հազար եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը հավանություն ստացավ։  Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը նշեց. «Սա վարկային համաձայնագրի երկրորդ փուլն է, առաջին փուլով տրամադրվել է 50 միլիոն եվրո,երկրորդ փուլով պետք է վերականգնվի Կումայրի ոռոգման ջրատարի թունելը, […]

Կստեղծվեն 18 նոր աշխատատեղեր՝ 80-90 հազար դրամ միջին աշխատավարձով

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշում, ըստ որի «Բալաբեկյան Ագրո» ՍՊԸ-ին հարկային արտոնություն տրվեց՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ասաց. «Կազմակերպությունը նախատեսում է Կոտայքի մարզի Արզական համայնքում ութ հեկտար տարածքի վրա հիմնել ինտենսիվ այգիներ։ Ընդհանուր ներդրման ծավալը կազմելու […]

Ռուս իրավապահներն այս հարցում ձայնի իրավունք չունեն. Արսեն Հարությունյանի պարզաբանումը (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շրջանակներում էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագրի դադարեցնելու հարցը: Կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: […]

2 դրամաշնորհ կտրվի

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18,500,000.00 եվրո գումարի չափով թիվ BMZ-NR.:201266956 վարկային համաձայնագրի» նախագծին: Մեկ այլ որոշմամբ էլ հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի «KFW» միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի […]

Նոր էտապ է սկսվում բյուջետային կատարողականի վերաբերյալ

Ազգային ժողովը երկրորդ և ամբողջական ընթեցմամբ քննարկան դրեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծը և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ամբողջական ընթերցմամբ: Ֆինանսների նախարարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ բովանդակային առումով մանրամասն ներկայացվել է նախագիծը, և այն իրենց մեկուկսես […]

2018-ին երեք խոշոր իրադարձություն սպասեք

2018 թվականին Հայաստանում կայանալու են երեք խոշոր իրադարձություններ. Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «ՀՀ ու մայսիյան հերոսամարտերի 100-ամյակը, Երևանի հիմնադրման 2800 ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Հաշվի առնելով, որ այս կապակցությամբ Հայաստանում ակնկալվում են զբոսաշրջային այցեր՝ վարչապետը ՀՀ տարածքային կառավարման ու […]

Նոր ու հավակնոտ պայքար կոռուպցիայի դեմ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստին հանձնարարական տվեց հակակոռուպցիոն գործող ռազամավարության արդյունավետության ու նոր ռազամավարության վերաբերյալ: Նախ նա նշեց, որ 2015 թ-ին ընդունվեց Հայաստանի հակակոռոուպցիոն ռազամավարությունը, իրականացվել են մի շարք միջոցառումներ այս ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ռազամավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, բայց նոր հավակնոտ ռազամավարության  համար, ըստ վարչապետի, նոր միջոցներ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի