04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ես ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ «Գազպրոմը» մեզ թալանում է»

«Խոսում են 4,3 տնտեսական աճից, ներդրումներից, կասկածելի թվեր են հրապարակում, ԱՎԾ-ն այլ բան է ասում, իրենք՝ այլ, իրական խնդիրների մասին խուսափում են խոսել: ՀՀ-ում տնտեսական աճ եթե կա էլ, պայմանավորված է արտաքին գործոններով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, թե առաջին հերթին ՀՀ տնտեսությունը կախված է ՌԴ-ի տնտեսության աճից և ուղարկվող տրանսֆերտներից: «Եթե 17-ի համար ՌԴ- տնտեսական աճի կանխատեսումները բավական դրական էին, ավելի լավ, քան 2016-ին, երբ տնտեսական աճ չկար, այս տարվա համար 2%, 2,2% աճ էր կանխատեսվում:

Իհարկե, ցավոք վերջում նվազեց, ինչը կանխատեսելի էր, 4 տարի շարունակ ՌԴ-ի քաղաքացիների եկամուտները պակասում են»,-ասաց նա և նշեց, որ տրանսֆերտները 2014-ից սկսեցին պակասել:

Ըստ նրա՝ եթե այսպես շարունակվի, ՀՀ քաղաքացիների դրամական երկամուտներն ավելի արդյունավետ կօգտագործվեն: «Ես չէի ցանկանա նպաստել «Գազպրոմի» կամ ՀՀ-ի էներգետիկայի զարգացմանը, քանի որ այդ խաղի կանոները, որ թելադրված են, ազնիվ չեն, գները ավելի ցածր պետք է լինեն»,-ասաց նա և նշեց, որ նման հայտարարություն անում է՝ լուրջ հիմքեր ունենալով, քանի որ երեք տարի շարունակ ՀԱԿ-ը լուրջ ուսումնասիրություն է կատարել այս ոլորոտում, գտել անօրինականություններ, ներկայացրել Դատախազությանը, որին ընթացք չի տրվել:

«Այդ իսկ պատճառով ես ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ «Գազպրոմը» մեզ թալանում է: Վճարում ենք բավական թանկ ու, չգիտես ինչու, դրա մասին չեն խոսում»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ