11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կռիվ է ընկել «Պանդա» կոնֆետի համար

       «Գրանդ Քենդի» ընկերությունը 25.10.2017 թ-ին դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ-ին եւ հայտնել, որ հանդիսանում է «Պանդա»-ի տեսքով ապրանքային նշանների իրավատերը (գրանցման համարներ՝ թիվ 24586, 25365 եւ 26112): Հանձնաժողովին հայտնել է նաեւ, որ ՀՀ տարբեր քաղաքների վաճառասրահներում հայտնաբերվել են իրենց ապրանքային նշանին շփոթության աստիճանի նման նշաններով ներմուծված ապրանքներ, ինչը կարող է հանդիսանալ անբարեխիղճ մրցակցության գործողություն:     […]

Մարդիկ էլ ասում են՝ ավելի լավ է՝ գնան, ոչ թե մնան ու պայքարեն. Արայիկ Աղաբաբյան

«Բյուջեներն ամենամյա բյուջեներ են, լավ, վատ կընդունվեն, ամենակարևորը՝ պետության, պետականության ճակատագրի մասին հարցն է, որն ավելի մտահոգիչ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է «Ծառուկյան» խմբակցության անդամ Արայիկ Աղաբաբյանը: Ըստ նրա՝ պետականության չգիտակցման ու դրա չկարևորման հարցը հեռվից եկող է, որովհետև մենք դարերով պետականություն չենք տեսել, հոսակներ են գնացել, եկել, նաև արդյունքում մենթալիտետ է փոխվել: «Մենք շատ […]

Լավ է ուշ, քան երբեք, քանի որ սա երբեքից ավելի լավ է

«Այս որոշմանը կարող էին ավելի շուտ հասնել, սակայն լավ է ուշ, քան երբեք, քանի որ սա երբեքից ավելի լավ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից: «Լավ է, որովհետև աշխարհի շատ երկրներ մեզ համարում էին ՌԴ-ի կցորդ, իսկ ռուսներն իրենց բառով […]

Վտանգավոր են բացառապես նշված ապրանքատեսակները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել սպառողներին, որ թռչնամսի շուկայում իրականացված վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված խախտումների հետ կապված հայտարարություն է տարածվել ոչ թե բոլոր, այլ ստորև նշված ապրանքանիշների բացառապես նշված ամսաթվերին արտադրված խմբաքանակների վերաբերյալ՝   սառեցված հավի թևեր «Frangosul» (սալմոնելա)՝ […]

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։ Պաշտոնական բացման արարողության ժամանակ կնքվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես՝ Ազատ տնտեսական գոտու կազմակերպման վերաբերյալ պայմանագիր է կնքվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության միջև: Փաստաթուղթը ստորագրել են նախարար Սուրեն […]

Ռուբլին թանկանում է

Ամերիկյան մեկ դոլարն այսօր հայկական բանկերում գնվում է 479.50 դրամ նվազագույն և 481.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 483.50 դրամ նվազագույն և 484.50 դրամ առավելագույն փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է 563 դրամ նվազագույն և 565 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 571 դրամ նվազագույն և 574 դրամ առավելագույն փոխարժեքով:  Ռուսական ռուբլին գնվում է 8.06 դրամ նվազագույն և 8.18 […]

«Ես ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ «Գազպրոմը» մեզ թալանում է»

«Խոսում են 4,3 տնտեսական աճից, ներդրումներից, կասկածելի թվեր են հրապարակում, ԱՎԾ-ն այլ բան է ասում, իրենք՝ այլ, իրական խնդիրների մասին խուսափում են խոսել: ՀՀ-ում տնտեսական աճ եթե կա էլ, պայմանավորված է արտաքին գործոններով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, թե առաջին հերթին ՀՀ տնտեսությունը կախված է ՌԴ-ի տնտեսության […]

Որքան բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքան դա օգտակար է Հայաստանին. Ս. Սարգսյան

«Մենք մեր դիրքորոշումը մշտապես հայտնել ենք, արտահայտել ենք հրապարակավ, արտահայտել ենք մեր հանդիպումների ժամանակ, և մենք համարում ենք, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պարտավորությունները բխում են, առաջին հերթին, եթե դիտարկենք մեր տեսանկյունից՝ մեր շահերից, բխում են նաև կողմերի շահերից: Ուստի` ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագիրը պահպանվի և ցանկալի է, որ այդ համաձայնագրի դրույթներն իրականացվեն: Կարծում […]

Այսպես շարունակվելու դեպքում արդեն 40 տոկոսի կհասնի աղքատությունը

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի ներկայացմամբ՝ այս տարին բավական դժվար էր հայ սպառողների համար: «Թանկացումներ եղեն տարբեր ոլորտներում, հատկապես սննդամթերքում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Չիլինգարյանը հիշեցրեց՝ կարագը, միսը, պանիրը թանկացել են, ինչը սպառողների համար բացասական երևույթ է, որովհետև հաճախակի օգտագործվող ապրանքներն են դրանք: Մսի թանկացումը կարելի է կապել հուլիս-սեպտեմբեր ամիսների արտահանումների հետ, խոշոր […]

Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին առաջարկներում ռացիոնալություն չեմ տեսնում. նախագահ (տեսանյութ)

«Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին առաջարկներում ռացիոնալություն չեմ տեսնում, ես այստեղ տեսնում եմ ուղղակի որոշակի շահերի ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց։ Բայց եթե իրոք նրանք համոզված են, կարող են լուրջ փաստարկներ բերել… ես որևէ լուրջ փաստարկ չեմ լսել»,-Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի