06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ԵՄ-ն պլանավորում է 20-25 տոկոսով ավելացնել Հայաստանին հատկացումները

«Այս նոր Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված համաձայանգիրը կօգնի ընդլայնելու մեզ մեր համագործակցության շրջանակը, կօգնի խորացնել մեր երկխոսությունը բոլոր ոլորտներում, այդ ոլորտներն ընդգծված են համաձայանգրի տեքստում»,-այսօր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ապա նա նշեց. «Մասնավորապես գործընկերության գերակայությունների բանակցությունները, որոնցով համաձայնությունը շատ կարևոր պայման է մեր հարաբերություններում: Հայաստանն առաջին պետությունն է արևելյան գործընկերության պետություններից, որը բանակցեց ԵՄ հետ՝ նոր տեսակի փաստաթուղթ` ավացիոն ընդհանուր տարածքի համաձայանգիր ստորագրելով, որը նույնպես շատ կարևոր օգուտ կարող է բերել մեր հարաբերություններին»:

Նա հավելեց, որ ԵՄ-ն պլանավորում է իր հատկացումների չափը Հայաստանին 20-25 տոկոսի չափով ավելացնել: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ