17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Բերեք, չվախենանք, լավին լավ ասենք. Շարմազանով

«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ հարցը դրական է, ժողովրդի կյանքում էլ դրական փոփոխություններ է բերելու, ոլորտի զարգացմանն էլ լրացուցիչ հնարավորություններ է ընձեռելու: 

«Սա ուղղակի կապ ունի մեր ժողովրդի հետ: Սա հնարավորություն է ինքնավար արտադրողի համար արտադրել սեփական կարիքների համար այլընտրանքային էներգիա: Բերեք, չվախենանք, լավին լավ ասենք: Այստեղ մենք բոլորս այնքան ենք քննադատել. եթե Կառավարությունը լավ բան է բերել, բերեք, ասենք՝ սիրելի՛ ժողովուրդ, շատ լավ նախաձեռնություն է, որը հնարավորություն է տալիս նմանատիպ սոցիալական պայմաններով ու նպատակներով ինքնավար էներգետիկա արտադրել»,-հայտարարեց նա:

Վերջինս ընդգծեց՝ հոռետեսներն ամեն ինչի մեջ էլ վատն են տեսնում, իսկ լավատեսները հնարավորություն են տեսնում: Եզրափակելով Շարմազանովը նորից հիշեցրեց, որ սա շատ լավ հնարավորություն է զարգացնելու էներգետիկան:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ