Փոխնախարարը ԱԺ-ին հորդորում է արևային էներգիայի անցնել
«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանըՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը կոչ արեց բոլորին արևային կայաններ տեղադրել: Ըստ նրա՝ մեկ տարում 220-ից ավելի տեղակայանքներ են դրվել:
«Եթե ուզում ենք՝ բոլորս տարածենք, առաջին հերթին հորդոորւմ ենք բոլորին արևային էներգիա ձեր տներում օգտագործեք, նաև ԱԺ-ին ենք հորդորում, որ Աժ-ը սեփական կարիքների համար օգտագործի»,-ասաց նա: Փոխնախարարին արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Հենց Կառավարությունը Աժ-ին գումար հատկացնի, կանենք»: Հայկ Հարությունյանը պատասխանեց, թե պատրաստ են: «Մեր Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի հիմնադրամով 164 պետական շենքի տրամադրել ենք այս ծառայությունը և իրականացրել, նաև ՔԿՀ-ներում հիմնադրել ենք արևային կայաններ, կառավարության շենքի տանիքներին ներկա պահին ընթացքի մեջ են, մենք պատրաստ ենք, դուք պարզապես ցանկություն հայտնեք»,-ասաց նա: «Շատ լավ է, որ կառավարությունը պատրաստ է»,-ասաց Շարմազանովը: