28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Այդ կադրերից պետք է հրաժարվի, թե չէ հարվածներն իր վրա են գալու» (տեսանյութ)

«Մեղրու ազատ տնտեսական գոտին չպիտի շփոթել այլ տնտեսական գոտիների հետ, սա մերձսահմանային է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա՝ Մեղրու ազատ տնտեսական գոտին իր կարևորությամբ շատ բարձր է: «Սա Իրանի ու Եվրասիական տնտեսական միության միջև է, որն այսօր  հնարավորություն է ընձեռնում միացնել այդ երկու շուկաները, և Հայաստանը շատ բացառիկ հնարավորություն է ստանում՝ և Իրանի, և ԵԱՏՄ երկրների հետ համագործակցաբար լավագույնս իրականացնելու իր »,-հավելեց նա:

Մանասերյանը, սակայն, նկատում է, որ թեկուզ Հայաստանը չի սպառել իր  պոտենցիալը, բայց տնտեսական աճ առանձապես չի սպասվում, արտագաղթը շարունակվում է: «Մենք մտնում ենք լսարան ու ուզում ենք կրթել ոչ թե վաղվա գործազուրկին, այլ մեր գործընկերոջը, իսկ կառավարությունները մշակել են չնկատելու մշակույթ, լավագույններին չեն ուզում նկատել: Կառավարության շատ անդամներ չեն ճանաչում Հայաստանը և խորհուրդներ են տալիս, սակայն մինչև չլուծվի երիտասարդերի զբաղվածության խնդիրը, ես չեմ հավատալու, որ որևէ ծրագիր կարող է շարունակվել, ովքե՞ր են առաջ տանելու տնտեսությունը, տատիկնեը, թե պապիկները: Մեր բանիմաց վարչապետի խորհրդատուները լավ չեն իմանում Հայաստանը. այդ կադրերից պետք է հրաժարվի, թե չէ հարվածներն իր վրա են գալու»,-եզրափակեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ