27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդիկ էլ ասում են՝ ավելի լավ է՝ գնան, ոչ թե մնան ու պայքարեն. Արայիկ Աղաբաբյան

«Բյուջեներն ամենամյա բյուջեներ են, լավ, վատ կընդունվեն, ամենակարևորը՝ պետության, պետականության ճակատագրի մասին հարցն է, որն ավելի մտահոգիչ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է «Ծառուկյան» խմբակցության անդամ Արայիկ Աղաբաբյանը: Ըստ նրա՝ պետականության չգիտակցման ու դրա չկարևորման հարցը հեռվից եկող է, որովհետև մենք դարերով պետականություն չենք տեսել, հոսակներ են գնացել, եկել, նաև արդյունքում մենթալիտետ է փոխվել:

«Մենք շատ բաներով տարբերվում ենք  վերջին հարյուրամյակների ընթացքում ձևավորված շատ ժողովուրդներից, մեր ազգը շատ առումներով տարբերվում է նրանցից, քանի որ նրանք գոնե պետականություն են տեսել, մենք շատ բաներ  փորձում ենք ընդօրինակել, վերհիշել, նմանեցնել, առկա փորձն ընդունել, բայց մեր պետականության սաղմերը շատ հեռու էին մնացել»,-նկատում է նա: 

Հարցին, թե քաղաքական դաշտում եղած մի շարք խնդիրները հենց պետականության գիտակցման բացակայությունից են բխում նաև, Ա. Աղաբաբյանը պատասխանում է. «Ղեկավարումն ածանցյալ է, եթե ժողովուրդը պետականության մասին արմատակալած գաղափար ունենա, նա էլ կթելադրի ղեկավարին, այսինքն՝ մարդկանցից է գալիս, քաղաքացիներից է գալիս, եթե ես չեմ էլ հասկանում՝ ղեկավարումն ինչ բան է, ես չեմ էլ կարող պահանջել իմ ղեկավարությունից նման բան»:

Ընդդիմադիր պատգամավորն ավելացնում է՝ լավ կլիներ, որ մենք էլ մինչև երեկվա օրը պետականություն ունեցաած լինեինք, զարգացման էտապներ անցած կլինեինք, ընթացքում սխալներ արած լինեինք ու դրանց վրա սովորած: Ըստ նրա՝ հիմնական արդյունքը, որ կա մեր մեջ պետականության գիտակցության բացակայության պատճառով այն է, որ մեր քաղաքացիների մեջ հիմա էլ որոշակի տոկոս կա, որ ասում են՝ եթե այս ուժը չլինի, մեր հովանավորն ո՞վ պիտի լինի: «Կամ չլինի՞ մեկը, Հյուսիսից մի ղեկավար, մի երկիր, որ մեզ թելադրի, մի պրեզիդենտ և այլն»,-նկատում է նա:

Արայիկ Աղաբաբյանը դրական է գնահատում Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրը, ասում է, որ հիմա ավելի շատ հնարավորություններ են բացված. «Եվրամիության պահանջների իրականացումն ավելի շատ մեր քաղաքական կամքից է կախված, ժողովրդից, մեր քաղաքացիական հասարակության վերահսկողությունից:

Այսօր մենք պետություն ենք, բայց պետականության հիմքերը պետք է այդպիսի պայմանագրերով, կոնվենցիաներով նաև ձևավորենք, նոր պայմանագով աշխարհում մեր տեսահորիզոնը բացեց, այն, ինչ մի հոգու հետ տանք-առնենք, այն, ինչ մի քանի հոգու հետ, բնականաբար, նույնը չէ. մարդկանց հնարավորություններն ու ուղղվածություններն էլ են զարգանում»:

Նրա համար մտահոգիչ է մնում այն, որ ժողովուրդը որպես պայքարի միջոց արտագաղթն է ընտրել.

«Սոցիալական խնդիրներ որ ունենք, իրավիճակը որ վատ է, այդպես է, մարդիկ էլ ասում են՝ ավելի լավ է՝ գնա, ոչ թե մնան ու պայքարեն, մեր քաղաքացիների մեծ բազմություն այդպես է մտածում, որ ավելի լավ է՝ գնանք ուրիշ տեղ, երբ որ նույն մարդիկ կարող են պայքարել իրենց լավի համար: Մեր դժբախտություններից մեկն այն է, որ մենք միշտ պայքարել ենք գոյատևման, ոչ թե պետականության համար, մեր պայքարը պետականության համար միշտ երկրորդական է եղել»,-եզրափակում է նա:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ