Գնաճ

2018թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է դեղագործական ապրանքների՝ 0.4%, հագուստի՝ 0.6%, տարբեր տեսակի կոշկեղենի 1.2% գնաճ: Հանրապետությունում արձանագրվել է խոշոր կենցաղային սարքերի՝ 1.3%, կահույքի և կահավորանքի՝ 0.4%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.3%, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի […]