09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Միայն այս քայլերը բավարար չեն

Կոռուպցիայի, կաշառակերության ու մենաշնորհների դեմ պայքարը կարեւոր, բայց ոչ բավարար քայլ է երկրի տնտեսական զարգացումն ապահովելու համար: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության տնտեսական քաղաքականությանը, նման կարծիք հայտնեց նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Խոսրով Հարությունյանը: «Ես շատ եմ կարեւորում կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների դեմ պայքարը, արդարությունը, բայց այդ ամենը խիստ կարեւոր լինելով հանդերձ , անհրաժեշտ […]

Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում ստուգումներ են իրականացվում

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հաստատել է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում ստուգումներ են իրականացվում: «Որեւէ էքստրաօրդինար բան չկա, ստուգումներ իրականացվում են նաեւ այլ գազալցակայաններում: Ընթացիկ գործընթաց է, որը պարբերաբար իրականացվել է եւ այս պահին էլ իրականացվում է: Իրականում որեւէ խնդիր չկա, պետք չէ սեւ կատու որոնել այնտեղ, որտեղ իրականում այն չկա»,-  ասել է  Իվետա Տոնոյանը:

Պետությանը պատճառված էական վնաս և յուրացում

Հունիսի 8-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրինությունը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, պետությանը պատճառել է էական վնաս։ Նախնական քննությամբ պարզվել է, որ այս […]

Ապօրինի անտառահատումների դեպքեր են գրանցվել

Հունիսի 15-ին, ժամը 11-անց 40-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացվել է անտառխախտման արձանագրություն, ըստ որի հունիսի 13-ին Եղեգնուտի անտառտնտեսության անտառպետության թիվ 4 պահաբաժնում իրականացված շրջագայության ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 19 հատ տարբեր տեսակի ծառեր /1 բոխենի, 15 հաճարենի, 1 ուռենի, 2 թեղի/: Արձանագրության մեջ նշված է եղել նաև, որ տվյալ տարածքում ծանր թրթուռավոր […]

Գիշերով՝ Ծառուկյանի մոտ. Հրապարակ

ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացնում: Երեկ գիշեր, մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել եւ ակտեր գրել: ՊԵԿ լրատվականից հաստատեցին տեղեկությունը՝ ասելով, որ գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, նաեւ գիշերային ստուգումներ են անում, բայց՝ հանրապետության բոլոր գազալցակայաններում: Թե ինչ արդյունքներ են գրանցել ստուգողները, խոստացան ասել ավելի ուշ, երբ կամփոփեն արդյունքները, նախնական […]

Նպատակը «դժոխքից դրախտ» տեղափոխվելն է

 Դրախտիկում զբոսաշրջության զարգացման քայլեր են արվում: Այս մասին տեղեկանում ենք  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:  Հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց «Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր արդեն մի քանի ամիս է, ինչ գործունեություն են ծավալել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում զբոսաշրջությունն արմատավորելու և զարգացնելու ուղղությամբ:  «Երազանքի գյուղ» կազմակերպության  անդամները  մարզպետին […]

Գյուղատնտեսության նախարար քննարկել է ոլորտի խնդիրները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:  Նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է գյուղատնտեսության տարբեր ճյուղերում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, գյուղտեխնիկայի պարկի վերազինումն ու արդիականացումը: Նշելով, որ […]

Դժգոհություններ ձվի գնի շուրջ

Խոշոր արտադրողները շուկայում ձուն վաճառում են ինքնարժեքից ցածր գնով, փոքր ընկերությունները դժգոհում են: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ձվի արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին ընկերությունների ղեկավարները նշել են, որ դրա հետեւանքով համեմատաբար փոքր ընկերությունները մեծ վնասներն են կրում՝ կանգնելով շուկայից դուրս մնալու վտանգի առաջ: Գյումրիում գործունեություն իրականացնող «Ձեզ համար» ՍՊԸ տնօրեն […]

Menu.am-ը կփակվի՞

Մենք չենք պատրաստվում ստորանալ կամ ստվերանալ այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անենք մեր երկրում, կտեղափոխվենք այլ երկիր. ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով  Հարկային օրենսգրքի փոփոխություններին: Վահան Քերոբյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Menu.am-ը թափանցիկ ընկերություն է, որտեղ աշխատում են մոտ 100 աշխատակից և 250 առաքիչ: Մեր հետ աշխատող […]

Որքա՞ն պտուղ-բանջարեղեն է արտահանվել ՀՀ-ից

Հունիսի 15-ի դրությամբ՝ Հայաստանից, ընդհանուր առմամբ, արտահանվել է 67.294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 33.819 տոննա: Այդ թվում՝ արտահանվել է 14752 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված