09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ո՞ւմ տրամադրվեց կառավարության HYUNDAI TUCSON մակնիշի ավտոմեքենան

Վարչապետի աշխատակազմին ամրացված HYUNDAI TUCSON մակնիշի ավտոմեքենան տրամադրվել է ՀՀ նախագահի աշխատակազմին:  Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 15-ի նիստում: Հիմնավորման համաձայն՝ վարչապետի աշխատակազմին ամրացված 12.745.000 դրամ սկզբնական արժեքով եւ 5.012.000 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան հետ է վերցվում եւ ամրացվում է նախագահի աշխատակազմին: Նպատակը նախագահի աշխատակազմի գործունեությունը բնականոն հունով կազմակերպելն է:

Նոր կառավարության ծրագիրը ավելի շատ նման է տեսլականի

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնինախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ կառավարության ծրագրի գլխավոր խնդիրն է մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ ուժեղացված պայքարը, անաչառ ընտրություններ ապահովող ինստիտուտների զարգացումը: Նա նման  կարծիք հայտնեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Կառավարությունը նոր ոճով ներկայացրեց ծրագիրը: Այն ավելի շատ նման էր տեսլականի, թե ինչին են ձգտում: Ծրագրի գլխավոր խնդիրն է՝ փորձել ամեն ինչ անել, որ մեկ տարվա ընթացքում […]

Կառավարությունը մերժեց

Հանրային սննդի գործունեության տեսակով զբաղվող կազմակերպությունների հարկման ռեժիմի փոփոխության վերաբերյալ խորհրդարանի ներկայացրած օրենքի նախագիծը կառավարությունն այսօրվա նիստին մերժեց: 2019 թվա­կանի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ հանրային սննդի հարկման հա­մա­­­կարգի փոփո­խություն­ներով, մասնավորապես, առաջարկվում է պահպանել հանրային սննդի՝ արտո­նա­գրա­յին հարկով հարկման ներկայումս գործող համակարգը և հանրային սննդի  գործունությունը չտեղափոխել շրջանառության հարկով կամ ավելացված արժեքի հար­կով հարկման համա­­կարգ: […]

Ատոմ Ջանջուղազյանը համաձայն չէր Լիլիթ Մակունցի հետ

«Բյուջեների կատարման կարգը հաստատելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության հերթական նիստի որոշումը ֆինանսների ու մշակույթների նախարարների անհամաձայնության առիթ դարձավ, երբ Լիլիթ Մակունցն առաջարկեց գոնե 6 ամսով հետաձգել օրենսդրական ակտի ընդունումը: Սակայն 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկեց, որ   կառավարությունը շարժվի  հենց այն ուղղությամբ, որն առաջարկում է  ֆինանսների նախարարը: […]

Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի

«Քննություն է ընթանում ու դրա հետ կապված որևէ տեղեկատվություն բացահայտելը տեղին չէ, նաև հակասում է օրենսդրությանը: Ծանուցումը պարոն Օհանյանին ուղարկվել է հունիսի 12-ին, 13-ին հայտարարել է, որ ծանուցում չի ստացել: Հնարավոր է, որ նախորդ օրն ուղարկված ծանուցումը չի ստացել պարոն Օհանյանը: Նա կանչվել է հարցաքննության, մոտակա օրերին նշանակված օր և ժամ կա»: Այս մասին հայտարարել է […]

Մանրէներ պանրի փոշու մեջ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից «Ստեպ Պրոգրես» ընկերության պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել է անհամապատասխանություն: Չոր անյուղ պանրի փոշուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանցում առկա են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ու ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) ցուցանիշներով: Ծառայությունը կասեցրել է «Ստեպ Պրոգրես» ՍՊԸ-ի արտադրական […]

Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի

Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այս պաշտոնում նշանակվել է 30-ամյա Հռիփսիմե Գրիգորյանը: Գրիգորյանը 2016-ից ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգողն էր, մարկետինգի խթանման վարչության խորհրդական։ Հիշեցնենք, որ 2016 թվականից կոմիտեն ղեկավարում էր Զարմինե Զեյթունցյանը:

Քննարկում ֆինանսների նախարարությունում

Ֆինանսների նախարարությունում քննարկել են «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի 9 թիրախային ոլորտներից մեկի՝ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի հիմնախնդիրները: Դրանք վերաբերում են, մասնավորապես, քաղաքացու համար մատչելի, պարզեցված բյուջեի մշակման մեխանիզմներին: Այսօր՝ հունիսի 13-ին ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ գլխավորությամբ: Կարեն Բրուտյանը նշել է, որ նման […]

Չէի գրի, կգայի կպատմեի. Հրանտ Բագրատյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին կուտակային կենսաթոշակի խնդրի հետ կապված եւ ասել, որ վարչապետը հնարավորություն ուներ այն չեղարկելու: Ներկայացնում ենք Հրանտ Բագրատյանի գրառումը ստորեւ. «Նիկոլ, հարգելի բարեկամ, մամուլից իմացա, որ որոշել ես շարունակել և ավելի քան 2 անգամ ընդլայնել այսպես կոչված կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մինչև այս տարվա հուլիսի […]

Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար. գործարար

«Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ  Աշոտ Գրիգորյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ վերջին երկու օրերին Նաիրիտը աշխատեցնելու հետ կապված տարբեր հանդիպումներ են ունեցել :  «Հանդիպել ենք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ, որից ստացել ենք, կարելի է ասել, կանաչ լույսեր՝ «Նաիրիտ»-ն աշխատեցնելու հետ կապված»,- ասաց Գրիգորյանը: Գրիգորյանի խոսքով՝ Արծվիկ Մինասյանին կարողացել են համոզել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված