01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք դեռ չենք ուզում փողոց փակել, չնայած ձեւերը գիտենք. «Դեմ եմ » -ը՝ Նիկոլին

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դեմ եմ »  նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել կառավարության շենքի առջեւ:

 «Քանի որ քննարկելու են Կուտակային կենսաթոշակների հարցը եւ ոնց հասկացվում է՝ չեն ուզում պարտադիրը հանել, գնանք հյուր»  ,-հայտարարում են նախաձեռնության անդամները՝  պարտադիր կուտակային համակարգի դեմ քաղաքացիներին հրավիրելով միանալ իրենց:

 Նախաձեռնության անդամները հրապարակել են իրենց  «թավշյա պահանջը» ՝  կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հետաձգել 1 տարով եւ սկսել հանրային քննարկումներ:   «Մենք դեռ չենք ուզում փողոց փակել չնայած դրա  ձեւերը գիտենք, եթե մեր ձայնը լսելի չլինի» :

Հիշեցնենք, գործադիրը մտադիր է հուլիսի 1-ից  ուժի մեջ է մտցնել կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը՝ որոշակի լրացումներով : Գործող օրենքով անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը: Նախագծով առաջարկվող տարբերակով 2.5 տոկոսը վճարում է անձը, 7.5 տոկոսը՝ պետությունը: 

Ըստ կառավարության՝ այս դրույքաչափերը կգործեն մինչև եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաև սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության առանցքային անդամները, այդ թվում նաեւ վարչապետը, նախկինում, երբ հանդես էին գալիս ընդդիմության դիրքերից, քննադատում էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, իսկ սոցապնախարար Մանե Թանդիլյանը մինչեւ պատգամավոր դառնալը «Դեմ եմ»-ի ակտիվիստներից էր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ