04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»

Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտրվի մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի՝ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու  փառատոնի մեկնարկը՝ նվիրված երաժշտի 85-ամյա հոբելյանին։ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այս առիթով հրավիրված ասուլիսում նշեց, որ յուրաքանչյուրի համար մեծ պատիվ և ուրախություն է գտնվել մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկի կողքին և հյուրընկալել նրան, առավել ևս հյուրընկալել նրա […]

Ամբողջ Հայաստանը լցվել է Երևան (տեսանյութ)

 ՀՀ վաստակավոր նկարիչ, նկարիչների միության անդամ Հաղթանակ Շահումյանը գտնում է, որ այսօր Երևանի տեսքը կարգի բերելու խնդիր կա: «Երևանն իր ուրույն տեղն ուներ, ոչ Հալեպ էր, ոչ Փարիզ: Սկսած 70-ականներից՝ ինչ-որ բան խախտվեց: Նախ Երևանն այդքան չպիտի մեծանար, մեծացավ մեր գյուղերի, շրջանների հաշվին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս նկատեց, որ քաղաքը պետք է լիցքաթափել: «Երևանը […]

Հիշում ենք. Ֆլորա Մարտիրոսյանը կդառնար 61 տարեկան

Ծննդավայր Գյումրիում  նշեցին ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, Artists for Peace բարեգործական կազմակերպության հիմնադիր, “Never Again” մշակութային շարժման նախաձեռնող, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձը: «Հայ մշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիի  «Երիտասարդական պալատ»-ում անցկացվեց խոնարհումի  միջոցառում՝ նվիրված ժողովրդական երգերի կատարող Ֆլորա Մարտիրոսյանին: Միջոցառմանը ներկա էին երգչուհու սերնդակիցները, նրա երգի սիրահարները: «Ֆլորան […]

Թաց քարի հավատը

Տարեց մարդ է Արարատը: Անհանգիստ մարդ է: Ամեն անգամ մի բան գտնում է զարմացնելու համար: Հիմա էլ մի հին գիրք է բերել: Տիտղոսաթերթին գրված է. «Սատու Սանտար Սինկհ, իմ կյանքն ու վկայությունները»: Տպագրվել է 1926 թվականին Մարսելում, տեղի հայ ավետարանականների կողմից: Կրոնական բովանդակությամբ այդ գրքում խոսվում է քրիստոնեություն դավանած մի հնդիկ մեծահարուստի մասին, որ եղել […]

Բարձր խոսեք ինձ հետ

Ամեն մարդու մեջ էլ կայծ կա, և մարդուց է կախված` կբռնկվի այն, թե` ոչ:  Իմ ստեղծագործությունների թիվը մեծանում է, մեծանում է և իմ փառքը: Եթե այդպես էլ աճեր իմ ուրախությունը:  Ես մի քիչ տարօրինակ եմ դարձել: Երբ խորասուզվում եմ մտքերիս մեջ` ոչինչ չեմ տեսնում և ոչինչ չեմ լսում: Բարձր խոսեք ինձ հետ:  Երազանքի կատարմանը սպասելը […]

«Դրոշը ո՞նց են փաթաթում մի մարդու․ դրոշը մեկինը չէ, ժողովրդինն է»

Ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադարձավ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի էսքիզին։ Նա նախ նշեց, որ արձանի տեղակայման վայրը սխալ է ընտրված։ «Այդ արձանի հետ կապված՝ դժգոհ եմ դրոշի   հետ  կապված հարցից։ Դրոշը ո՞նց են փաթաթում մի մարդու․  դրոշը մեկինը չէ, ժողովրդինն է։ Այն չի կարող քանդակի ատրիբուտ լինել։ Թող ոնց ուզում են […]

«Լավ մարդուն երբեմն մերժում ենք՝ դրանով հեռացնելով մեր երկրից» (տեսանյութ)

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն անձամբ չի ճանաչում նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանին, սակայն ասում է, որ կիրթ ու բանիմաց մարդ է: «Աստված տա՝ լավ լինի, ուղղակի ժողովուրդը կորցրել է իր վստահությունը, ինչն ունի իր պատճառները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Շահումյանն ընդգծեց, որ այսօր մենք ամեն ինչ կապում ենք անձի հետ, որովհետև համակարգը կայացած […]

Արձանի տեղադրման վայրը հարմար է

Հայ նշանավոր պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող եւ առաջիկայում Երեւանում տեղադրվելիք արձանի տեղի հետ կապված մրցութային հանձնաժողովի ընտրությունը չէ, դա քաղաքաշինության պետական կոմիտեի ու քաղաքապետարանի ընտրած տեղն է: «Տեղում կարող է հուշարձան լինել, իմ կարծիքով՝ այդտեղ ճարտարապետական լուծման անհրաժեշտություն կա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Հիշեցնենք, […]

Այս տարբերակն ինձ չի համոզում, գույները, գաման այն չեն. Շահումյանն՝ Արամ Մանուկյանի արձանից (տեսանյութ)

Հայ նշանավոր պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող եւ առաջիկայում Երեւանում տեղադրվելիք արձանի համացանցում մեծ աղմուկ է առաջացել: Այսօր լրագրողների հետ հանդիմանը գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն, ով այդ արձանի ստեղծման հանձնաժողովի կազմում է, պատմեց հետևյալը. «Առաջին նիստին, ցավոք, շատ քիչ ստեղծագործողներ էին մասնակցել, հանձնաժողովում կուսակցական ներկայացուցիչներ կային ՀՅԴ-ից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի