04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Թաց քարի հավատը

Տարեց մարդ է Արարատը: Անհանգիստ մարդ է: Ամեն անգամ մի բան գտնում է զարմացնելու համար: Հիմա էլ մի հին գիրք է բերել: Տիտղոսաթերթին գրված է. «Սատու Սանտար Սինկհ, իմ կյանքն ու վկայությունները»: Տպագրվել է 1926 թվականին Մարսելում, տեղի հայ ավետարանականների կողմից: Կրոնական բովանդակությամբ այդ գրքում խոսվում է քրիստոնեություն դավանած մի հնդիկ մեծահարուստի մասին, որ եղել է նաև Հայաստանում:

«Խոր Վիրապում է եղել, ոգիները օգնել են բուժել կոտրված ոտքը,- պատմում է Արարատը, հետո հավելում է. «Այստեղ մի հետաքրքիր տող կա: Հայերի հավատքի մասին ասվում է, որ այն նման է ջրի մեջ ընկած քարի. դրսից թաց է, բայց եթե քարը կոտրես՝ ներսում չոր է»:

Հովիկ Չարխչյան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ