04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Վաճառել է հողերը. 168 Ժամ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անցած տարի վաճառել է իրեն պատկանող բոլոր 4 հողակտորները՝ ընդհանուր 16.5 մլն դրամ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրված նրա հայտարարագրում նշված չէ հողակտորների վայրն ու մակերեսի չափը, նշվում է միայն դրանցից յուրաքանչյուրի վաճառքից ստացած եկամտի չափը։ Ըստ հայտարարագրի՝ Ա.Ամիրյանն անցած տարվա սկզբում ունեցել է 120 մլն դրամ փոխառություն, […]

Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» բեսթսելերը հայերեն թարգմանությամբ կներկայացվի գրքասերներին

Աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» բեսթսելերը թարգմանվել է հայերեն և շուտով կդրվի ընթերցասերների սեղանին: Մարտի 3-ին, ժամը 19:30 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա Քովիի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: 2011 թ. Time ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում: Ստեղծագործությունը հայերեն թարգմանել է […]

«Ըմբոստ համեստություն». Էջմիածին գալու խորհուրդը… /տեսանյութ/

Գրողի մասին գնահատականները` ժամանակին հնչեցնելու և թերություններն ու արժեքները տարանջատելու հնարավորությունը բաց չի թողել գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը: Գրականագետը ծնունդ է տվել մի գրքի,որը ժամանակի հիշողության մեջ կանմահանա.«Անկախության պոեզիան 21-դար» անունով: Քայլը իրականում բավականին ռիսկային է: Քանի որ մեր օրերում յուրաքանյուր ոք իրեն գրական անդաստանում մշակ լինելու պատիվ է վերապահում: Գրաքննության պակասը թերևս […]

«Ավրորան»՝ ողջ աշխարհում

«Իր գործունեության երրորդ տարում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է հայկական փորձառությունը համաշխարհային շարժման, որը կոչված է մեզնից յուրաքանչյուրին ոգեշնչելու գործի՝ հանուն մարդկության եւ մարդկային կյանքի։ Ուրախալի է, երբ «Ավրորայի» հերոսներին հրավիրելով աշխարհի տարբեր հարթակներ՝ ականատես ենք դառնում, թե ինչ ազդեցություն են նրանք գործում ինչպես մարդասիրական համայնքի այլ անդամների, այնպես էլ ուսանողների, ուսուցիչների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների […]

Պատանի տաղանդավոր նկարիչը Գյումրու տնակային ավանից

1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ «Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհաշատ պատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Պատանիներ, որոնք հնարավոր է՝ ապագայում լինելու են մեր նոր Մինասները, Համասյաններն ու Իսահակյանները: Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացվող տեսանյութը Գյումրու նախկին բուսաբանական այգու տնակային ավանում, սողանքների պատճառով թեքված տնակում բնակվող ընտանիքի մասին է: Ընտանիքի […]

«Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները՝ մեկ գրքում

Ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները մեկտեղվել են մեկ գրքում: Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրեց բոլորովին նոր գիրք, որը ներառում է սիրված գրողի երկու գործերը: Ստեղծագործությունները ֆրանսերենից հայերեն է թարգմանել Շուշանիկ Թամրազյանը: Թարգմանիչը խոստովանեց, որ Էքզյուպերին իր ամենասիրելի հեղինակներից է, և իր համար կրկնակի հաճելի […]

Ներսից ազգն ուտում ու քայքայում են, նստում իրանց հանդուժող հասարակության գլխին եւ խոսում ամենաբարձր բաների մասին

«Ամենաբարձր բանը աստվածանալն է՝ բարձրանալ, խորանալ, ներշնչվել խոհերով ու զգացմունքներով եւ ստեղծագործել։ Ի՜նչ շատ բան է մեզ տրված ու ինչքան քիչ բան ենք անում․ էս բոլորը խելքի հարց է, ճաշակի, հասկացողության ․․․ Սայթաքելն էլ է մարդու համար, բայց արի ու տես՝ նրանք, որ մտքով ու լեզվով անդադար սայթաքում են, հենց նրանք են իրանց ազգի տեր […]

Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը.Նամակ պատանդին» գիրքը կներկայացվի հայ ընթերցողին

Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 21-ին, ժամը 15:00 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապորանվան ազգային մանկական գրադարանում կներկայացնի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի բոլորովին նոր գիրքը, որը ներառում է  «Փոքրիկ իշխանը» և«Նամակ պատանդին» ստեղծագործությունները: Ֆրանսերենից թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյանի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»հրատարակչությունը: Նշենք, որ և՛ «Նամակ պատանդին» գործի, և՛ «Փոքրիկ իշխանի» առանցքում էլ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի մտերիմ ընկեր, ֆրանսիացի գրող ԼեոնՎերթն է՝ առաջին դեպքում որպես անանուն հասցեատեր, երկրորդ դեպքում՝ որպես հեռու և մոտիկ բարեկամը, որին ձոնված է ստեղծագործությունը: Երկու գործերն էլ գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին: «Նամակ պատանդին» լույս է տեսնում 1943 թվականին, ՄիացյալՆահանգներում: Նույն թվականին ամերիկյան «Reynal Hitchcock» հրատարակչությունում անգլերեն և ֆրանսերեն տարբերակով լույս է տեսնում «Փոքրիկիշխանը»՝ հեղինակի ջրանկարներով: Դրանք գրողի ներքին կենսագրության ամենածանր՝ աքսորի տարիներն են: Հիշեցնենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ արդեն իսկ լույս է ընծայել Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը»և «Գիշերային թռիչք» ստեղծագործությունները: Հավելենք, որ արդեն ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունիամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույնհրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանությաննկատմամբ մանուկների, պատանիների շրջանում:

Թբիլիսիում Մեծ Լոռեցու ծննդյան օրը նշվեց տիկնիկային թատրոնի բացմամբ

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: 2018 թվականի փետրվարի 19-ին, ավանդույթի համաձայն, թբիլիսահայերը այցելեցին հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ ամփոփված է Մեծ Լոռեցու աճյունը: Մտավորականները, գրականության, մշակույթի և հասարակական գործիչները, մայր հայրենիքից օրվա առիթով ժամանած հյուրերը ծաղիկներով զարդարեցին Մեծ բանաստեղծի տապանաքարն ու այստեղ հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմները: Մեծն […]

Իրանահայ ճարտարապետը պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով

Օրերս Թեհրանում կազմակերպվել էր իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանի մեծարման երեկոն, որին մասնակցել են ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Իրանի հայկական համայնքի, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Հայաստանից մեկնած պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը: Ճարտարապետ Վ. Առաքելյանը մեծ ներդրում ունի Իրանի տարածքի հայկական հուշարձանների առանձնապես` Ս. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի