26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ըմբոստ համեստություն». Էջմիածին գալու խորհուրդը… /տեսանյութ/

Գրողի մասին գնահատականները` ժամանակին հնչեցնելու և թերություններն ու արժեքները տարանջատելու հնարավորությունը բաց չի թողել գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը: Գրականագետը ծնունդ է տվել մի գրքի,որը ժամանակի հիշողության մեջ կանմահանա.«Անկախության պոեզիան 21-դար» անունով:
Քայլը իրականում բավականին ռիսկային է: Քանի որ մեր օրերում յուրաքանյուր ոք իրեն գրական անդաստանում մշակ լինելու պատիվ է վերապահում: Գրաքննության պակասը թերևս մոլախոտերի գոյության խթան է ու դաշտը լցվում է անորակ ու պոեզիայի հետ բացարձակապես կապ չունեցող արտադրանքով:

Մինչ պոեզիան երկունք է….

Snapshot - 331

Արմեն Ավանեսյանի առաջին գրքի` առաջին շնորհանդեսի վայրը պատահական չէր ընտրված: Էջմիածին քաղաքում գտնվող Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում կայացած  շնորհանդես-երեկոն հագեցած էր: Հավատավոր հայը` Արմեն Ավանեսյանը.  նոր երկունքի համար աղոթք ուներ իր ներսում:

Էջմիածնեցի պոետ Խաչիկ Մանուկյանը ներկայացնելով գիրքը նշեց, որ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը 5 էջից բաղկացած վերլուծություն է գրել այս գրքի մասին: Հայտնի գիտնականը մասնավորապես նշել է .«Արմեն Ավաննեսյանը արդի հայ գրաքննադատության հուսալի դեմքերից մեկն է, որն ունի գիտական հայեցակարգ և գիտակցված մեթոդաբանություն, ինչի պակասն այնքան զգացվում է մեր գրականության մեջ»:

https://www.youtube.com/watch?v=yFCLsnyHp5U

«Գրքի ծնունդը, արդեն տոն է»,-իր խոսքում նկատեց Արմեն Ավանեսյանի ուսանողական տարիների ընկերը ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի փոխդեկան Արշալույս Գալստյանը:Գալստյանը անկախության պոեզիան ներկայացնելու այս քայլը որակեց կարճ ձևակերպումով համարձակ քայլ էր:

https://www.youtube.com/watch?v=hImL4IROQzY

Գիրքը բաղկացած է բաժիններից` «Դեմքեր»,«Գրքեր» և «Մտումներ» խորագրերով:

Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով կարևորեց Սուրբ քաղաքում գրքի շնորհանդես կազմակերպելու նախաձեռնությունը:Էջմիածնի քաղաքապետը գրականագետին բոնորոշեց երկու բառով` ըմբոստ համեստություն:

https://www.youtube.com/watch?v=CIR25vDNJIg

Ինքը գրականագետը նկատեց.«Գիտությունը օրինաչափությունների և պարբերականացումերի հիման վրա է կառուցվում և սույն գրքի վերնագրի մեջ նաև շատ կարևոր է այն նշումը, որն է 21-րդ դար: Մենք դեռ 21-րդ դարի 18 տարում ենք, սակյան շատ կարևոր է նաև այս շրջափուլը»:

Գրականագետ Արմեն Ավանեսյանը հավատարիմ է իր սկզբունքին: Նա միշտ պատրաստ է խոստովանել.«Գուցե շատ կարևոր մարդկանց չեմ անդրադարձել, կամ անդրադարձել եմ նրանց, ում պետք չէր անդրադառնալ, բայց…»:

https://www.youtube.com/watch?v=rqybBMm6tbI

Հ.Գ Գրականագետը գրքերը մակագրում է երկյուղածությամբ և սիրով: Մակագրությունը ընթերցում է բարձրաձայն, որ իր ձայնի ջերմությունն էլ փոխանցի ընթերցողին:

Պատրաստեց` Լուսին Ղազարյանը:

Մանրամասնրը` տեսանյութերում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ