Ամբողջ Հայաստանը լցվել է Երևան (տեսանյութ)
ՀՀ վաստակավոր նկարիչ, նկարիչների միության անդամ Հաղթանակ Շահումյանը գտնում է, որ այսօր Երևանի տեսքը կարգի բերելու խնդիր կա: «Երևանն իր ուրույն տեղն ուներ, ոչ Հալեպ էր, ոչ Փարիզ: Սկսած 70-ականներից՝ ինչ-որ բան խախտվեց: Նախ Երևանն այդքան չպիտի մեծանար, մեծացավ մեր գյուղերի, շրջանների հաշվին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինս նկատեց, որ քաղաքը պետք է լիցքաթափել: «Երևանը Թամանյանը նախատեսել էր 170 հազարի համար, այսօր միլիոն 2 հազարի ժողովուրդ է ապրում. ամբողջ Հայաստանը լցվել է այստեղ: Բայց մարդիկ պետք է աշխատատեղեր ունենան, որ Երևան չգան»,-կարծում է նա:
Նկարիչը հավելեց, որ այսօր ամբողջ միջավայրը խեղված է. ոչ Եվրոպա է գնում դեպի, ոչ արևելք: «Վերջին 25 տարում ինչ դրսից տեսան, բերեցին, լցրին»: