26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս տարբերակն ինձ չի համոզում, գույները, գաման այն չեն. Շահումյանն՝ Արամ Մանուկյանի արձանից (տեսանյութ)

Հայ նշանավոր պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող եւ առաջիկայում Երեւանում տեղադրվելիք արձանի համացանցում մեծ աղմուկ է առաջացել: Այսօր լրագրողների հետ հանդիմանը գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն, ով այդ արձանի ստեղծման հանձնաժողովի կազմում է, պատմեց հետևյալը. «Առաջին նիստին, ցավոք, շատ քիչ ստեղծագործողներ էին մասնակցել, հանձնաժողովում կուսակցական ներկայացուցիչներ կային ՀՅԴ-ից էլ, ՀՀԿ-ից էլ, կային քանդակագործներ, ճարտարապետներ, արվեստաբաններ, համընդհանուր կարծիքով, ոոշում ընդունվեց նոր մրցույթ անցկացնել, սակայն այդ ժամանահատվածը շատ կարճ էր»:

Հաղթանակ Շահումյանը հավելեց, որ արդյունքում մրցույթը շահել է Դավիթ Մինասյանը, և հույս կար, որ կկատարելգործվի արձանը: «Նիստին որոշում կայացվեց, որ հետագայում հանձնաժողովն աշխատի հեղինակի հետ քանդակի ստեղծման ընթացքում, այդպիսի փորձ ունեցել ենք օրինակ Սարյանի արձանի դեպքում»,-ասաց նա՝ հավելելով, որ արձանի այն տարբերակը, որ ներկայացված է համացանցում, իրեն ծանոթ չէ: «Նույն հեղինակյի այլ տարբերակ է ներկայացվել հանձնաժողովին: Ներկայացված չի եղել այդ տարբերակը, հեղինակն իրավունք ունի ստեղծագործակական պրոցես ապրելու, բայց գունային այլ գամաներ են մտել, այն պայմանավորվածությունը, որ հանձնաժողովի հետ պետք է աշխատել, երևի դեռ չի հասունացել:

Հեղինակը վստահելի աձնավորություն է, գուցե նա մի այդպիսի օրինակ տարել է, որպեսզի ֆինանսական միջոցներ տրամադրվեն, աշխատեն: Ներկայացված դրոշի գուներով տարբերակն ինձ չի համոզում, իմ սկզբունքներին համոզիչ չէ: Նման արձանը պիտի մնայուն լինի, ոչ թե կոնկրետ ժամանակին համահունչ»:

Հաղթանակ Շահումյանն ասաց, որ հանձնաժողովի նիստ, որքան ինքն է տեղյակ, չի եղել, ամեն դեպքում իրեն չեն հրավիրել: «Նման օրինակ եղավ ֆուտբոլիստների արձանի ժամանակ, հանձնաժողովի կարծիքը հաշվի չառնվեց: Ես չգիտեմ՝ երբևիցե որևէ մեկին հետաքրքրում է մեր կարծիքը: Մի մտածեք, որ ստեղծագործողն ուզում է ինչ-որ բան անել, նա էլ է ուզում լավ բան անել, բայց դրա համար խորհրդատուներ են նաև հարկավոր»,-նկատեց գեղանկարիչը:

Հիշեցնենք, որ տարբերակը, որի մասին խոսվում է, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն էր տեղադրել համացանցում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ