28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախում իշխանությունը չի փոխանցվում հորից որդուն. Ս Մինասյան

Ադրբեջանի համառությունը զայրացնում է միջազգային հանրությանը: Անդրադառնալով Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությանը` նման կարծիք արտահայտեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր` հուլիսի 19-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Քաղաքագետի համոզմամբ` դիպուկահարներին սահմանից չհեռացնելն Ադրբեջանի ձեռքում  մնացած “վերջին զենքն է”: Ինչ վերաբերում է այսօր ԼՂ-ում ընթացող նախագահական ընտրություններին, ապա բանախոսը կարծում […]

Սիրիահայության ապագան եւ ներգաղթի խնդիրը

  Սիրիահայության անվտանգության եւ ապագայի խնդրով պատասխանատվություն են կրում բոլոր այն ուժերը, որոնք կամ հրահրել են սիրիական ճգնաժամը, կամ գործուն մասնակցություն ունեն դրանում: Այդ ուժերն են՝ ԱՄՆ-ն, Եվրոմիությունը, Արաբական երկրներից Սաուդյան Արաբիան, Քաթարը…, ապա Թուրքիան եւ այնտեղ տեղակայված սիրիական ընդդիմությունը: Սիրիահայության ապագան չի կարող որոշվել ներգաղթի միջոցով, որովհետեւ սիրիահայությունը շուրջ 90 տարի նրա համար չի […]

Արգենտինայում դժգոհություններ են առաջացել Ադրբեջանի հետ մերձենալու քաղաքականության պատճառով

Վերջին շրջանում  ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Արգենտինայի եւ Ադրբեջանի հարաբերություններում: Այսպես, հուլիսի սկզբին տեղի էր ունեցել Արգենտինայի արտգործնախարարի եւ ներքին առեւտրի քարտուղարի գլխավորած գործարարների պատվիրարկության այցը Ադրբեջանը, իսկ հուլիսի վերջին սպասվում է Ադրբեջանի արտգործնախարարի այցը Բուենոս Այրես: Արգենտինյան պատվիրակության այցելությունն Ադրբեջան կարելի է առաջին հերթին կապել վերջերս ազգայնացված “YPF”  նավթային ընկերության նավթահանքերում  ադրբեջանական պետական […]

Այս ընտրություններն ապացուցում են աշխարհին, որ Ղարաբաղի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերը. Ս Շաքարյանց

“Ղարաբաղի ժողովուրդը թքած ունի` ով կճանաչի իրենց ընտրությունները, ով` ոչ: Այս ընտրություններն ապացուցում են աշխարհին, որ Ղարաբաղի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերը: Ոչ Հայաստանից, ոչ էլ մեկ այլ վայրից Արցախի նախագահ չի նշանակվում”: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին կայացած մամլո ասուլիսին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ քաղաքագետի` արդեն սովորություն է դարձել, երբ Արցախի ընտրություններից […]

Թուրքիան հետաքրքրություն է ցուցաբերում Տրապիզոնի նավահանգիստից օգտվելու հայկական պահանջի նկատմամբ

Իմ նախկին հոդվածներից մեկում նշել էի, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն փափագ է հայտնել հանդիպել “Սփյուռքի ղեկավարների” հետ՝ քննարկելու համար Ցեղասպանության հետ կապված հայկական պահանջները: Ես առաջարկեցի, որ նախքան Դավութօղլուի հետ հանդիպման հնարավորությունը քննարկելը, նախ եւ առաջ նա պետք է ապացուցի իր անկեղծությունը՝ կատարելով ութ նախնական զիջումներ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետությանը Տրապիզոնի թուրքական նավահանգստից առեւտրային նպատակներով օգտվելու թույլտվություն շնորհելն էր: Անցյալ շաբաթ, թուրքական “Gunebakis” կայքը […]

Ադրբեջանը չի ցանկանում ուժ չկիրառելու համաձայնություն ստորագրել. Վ. Կազիմիրով

Նախորդ շաբաթ տեղի ունեցավ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հերթական փուլը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատեցին իրենց` հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու տեսակետը: Բանակցային գործընթացի վերաբերյալ մեկնաբանություններ անելու նպատակով “Красная звезда”-ն դիմել է ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության ռուսական կողմի Արտակարգ եւ Լիազոր դեսպան  Վլադիմիր Կազիմիրովին: Կազիմիրովը նախ […]

“Արմավիայի” թանկ տոմսերի պատճառով սփյուռքահայ երիտասարդները չեն կարողանում գալ Հայաստան

ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանն այսօր` հուիսի 14-ին կայացած մամլո ասուլիսին հայտնեց, որ սփյուռքահայ երիտասարդների հետ ունեցած իրենց հանդիպումից հետո պարզ է դարձել, որ “Արմավիայի” առաջարկած տոմսերի գինը շատ թանկ է, ինչի պատճառով էլ սփյուռքահայ երիտասարդները  չեն կարողանում գալ Հայաստան: Նրա խոսքով` իրենք արդեն դիմել են տրանսպորտի եւ կապի նախարարություն […]

Կնկարահանվեմ այնպիսի սերիալում, որի սցենարը լուրջ կլինի, հետաքրքիր, ոչ կրիմինալ. Ռ Քոթանջյան

Կնկարահանվեմ այնպիսի սերիալում, որի սցենարը լուրջ կլինի, հետաքրքիր, ոչ կրիմինալ: Նման ցանկություն հայտնեց ՀՀ Ժողովրդական արտիստ, դեռեւս ընդամենը  մեկ` “Վրիժառու’ սերիալում նկարահանված դերասան Ռաֆայել Քոթանջյանը` լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Սերիալում նկարահանվել չցանկանալու պատճառը Քոթանջյանի համար  ամբողջովին իրեն դրսեւորել չկարողանալն է: Դերասանը խոստովանեց, որ մի 2 տարի առաջ ինքը հանդիպել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի […]

Հայաստանն ընդգրկված չէ ջերմոցային գազերի օգտագործումը կրճատելու ցանկում

Հուլիսի 2-4 Երեւանում կայացել է Կլիմայի փոփոխության մասին տարածշրջանային աշխատաժողով, որի ժամանակ քննարկվել են ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման շրջանակներում վերջին զարգացումները: Այսօր լրագրողների հետ հադիպմանը աշխատաժողովի աշխատանքը քննարկեց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Աշխատաժողովը, որին մասնակցել են 33 երկրների եւ 11 միջազգային կազմակերպությունների 73 ներկայացուցիչներ, Պապյանն առաջին հերթին կարեւորեց նրանով, որ հնարավորություն ստեղծվեց […]

Մեզ համար կարեւոր է ընտրությունների երեւույթն Արցախում, ոչ թե այն, թե ով կընտրվի. քաղաքագետ

“Ղարաբաղի հասարակությունը համախմբված է: Մեզ համար կարեւոր է ընտրությունների երեւույթն այս երկրում, ոչ թե այն, թե ով կընտրվի”,-հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը լրագրողների հետ հանդիպմանը: Քաղաքագետի կարծիքով` մրցակցային պայքարն արդյունքում բերում է համախմբվածության: Կարծիքների վերաբերյալ, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը մտել է փակուղի, նա վստահություն հայտնեց, որ ինքը շարժ նկատում է: Որպես ապացույց իր խոսքերի` Մարգարովը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի