Հակահայկականությունը որպես հանցագործություն պետք է ճանաչվի. Հ. Դեմոյան

Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն այսօր` սեպտեմբերի 11-ին, կայացած ասուլիսին կարծիք հայտնեց, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ Ադրբեջանում նրան հերոսացնելուց հետո առաջին բանը, որ պետք է աներ Հայաստանը, դա Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ լինելուց զրկելու հարցը բարձրացնելն էր: Նրա խոսքով` ներկայումս 2 երկիր ակնհայտորեն հակահայկական քաղաքականություն են վարում, ինչը պետք է պատժվի: […]