23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ հայերը

Հայաստանում զբոսաշրջության զարգացման խնդիրների, ինչպես նաեւ հայերի նախընտրած հանգստավայրերի թեմայի շուրջ այսօր` սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը խոսեց  ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ Արամայիս Ավագյանը:

Ըստ Արամայիս Ավագյանի` Հայաստանին նախ եւ առաջ պակասում է այսպես կոչված “սերվիսի մշակույթը”, քանի որ ծառայությունների մատուցման հարցում հայերը զիջում են նույնիսկ մեր հարեւան երկրներին: Համեմատության կարգով նա նշեց մեր հանգստավայրերի մաքրության խնդիրը, որը եւս պակաս խոչընդոտ չէ: Նրա կարծիքով` մենք ունենք բոլոր նախապայմանները եկամտաբեր զբոսաշրջության համար` հետաքրքիր պատմամշակութային վայրեր, գեղեցիկ բնություն, հյուրընկալ ժողովուրդ, որը եւս ազդեցիկ գործոն է, սակայն չգիտես ինչու` մեզ մոտ զբոսաշրջության ոլորտը կաղում է: Բանախոսը կարծիք հայտնեց, որ հարակովոր է ավելի շատ ներդրումներ կատարել ոլորտում, ինչպես նաեւ զարգացնել ծառայությունների մատուցման կարգը եւ վերանայել հանգստավայրերի վրա դրված հարկերը, որոնց պատճառով էլ Հայաստանում հանգստանալը բավականին մեծ գումար է կազմում, ինչն էլ իր հերթին պատճառ է դառնում դրսում հանգստանալու համար:

Ինչ վերաբերում է հայերի նախընտրած հանգստավայրերին, ապա Արամայիս Ավագյանը նկատեց, որ հայերին ավելի շատ գրավում է արեւելքը` Եգիպտոսը, Արաբական Էմիրությունները, ինչպես նաեւ Թուրքիան եւ Վրաստանի ծովափնյա տարածքները: Բանախոսի համոզմամբ` պատճառը ոչ միայն նշված տարածքների հանգստավայրերի ցածր գներն են, այլ նաեւ բարձր մակարդակի սպասարկումը, տեսարժան վայրերը, ինչու չէ նաեւ սնունդը, որն, ըստ պարոն Ավագյանի, շատ կարեւոր գործոն է զբոսաշրջիկներին գրավելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ