13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը չպետք է լինի առաջին պետությունը, որը կճանաչի Արցախի անկախությունը. ԼՂՀ նախագահի խոսնակ

“Նման  քայլից հետո շատ դժվար կլինի վերսկսել բանակցությունները եւ ինչ-որ ձեւով փորձել ադրբեջանական կողմի հետ ինչ-որ հարցեր քննարկել: Իմ կարծիքով` կլինի ինչ- որ  ժամանակաշրջան` մեկ տարի, թե մի քիչ շատ կամ քիչ, որի ընթացքում հակամարտությունը կլինի  սառեցված իրավիճակում եւ հիմնական շեշտը կդրվի այն բանի վրա, որ պետք է  պահպանվի ստատուս քվոն”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով 2004թ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելուց հետո ԼՂ հարցի բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակին:

“ Կարծում եմ, որ Ադրբեջանի այս քայլը լուրջ մտահոգություն է առաջացրել նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների մոտ , որովհետեւ սա  ուղղակի ապտակ է նրանց միջնորդական առաքելությանը, եւ փաստորեն  այդ գործունեությամբ Բաքուն փակուղի է մտցնում գործընթացը”,-շարունակել է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Henaran.am-ի այն դիտարկմանը, թե է տեղի ունեցածի ֆոնին  կրկին ակտիվացել են Հայաստանի կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին քննարկումները, արդյո՞ ք նպատակահարմար է այս փուլում  ԼՂՀ  ճանաչումը Հայաստանի կողմից, ԼՂՀ նախագահի մամլո խոսնակն արձագանքել է.”  Կարծում եմ, որ դրա սկիզբը պետք է դնի ինքը` Հունգարիան, որովհետեւ Հունգարիան կատարել է շատ անվայել մի քայլ, սարսափլի գործարք է կնքել, որը  հարվածում է ժողովրդավարական նորմերին, բարոյականությանը եւ, ընդհանրապես, որեւէ բացատրություն չի կարելի տալ նման գործարքին, հետեւաբար որպեսզի  իր մեղքը քավի, Հունգարիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը:

Այնուհետ այդ շքերթը կսկսվի: Կարծում եմ, որ Հայաստանը չպետք է  լինի առաջին պետությունը, որը այն կճանաչի, որովհետեւ սա արդեն իսկ կնշանակի բանակցային գործընթացի դադարեցում”:

Դավիթ Բաբայանի խոսքով, հակառակ պարագայում Ադդրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կարող են շահարկել եւ ողջ աշխարհով մեկ փորձել ցույց տալ, որ հայկական կողմերն անպատասխանատու եւ անվստահելի են: Հայաստանը,  ըստ նրա, իրեն դրսեւորել է  որպես կառուցողական գործընկեր եւ նման որոշման մասին պետք է տեղեկացնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին: Դավիթ Բաբայանի խոսքով, սա քաղաքակիրթ  պետությանը վայել ձեւ է , ի տարբերություն Ադրբեջանի “նախնադարյան, կացնային դիվանագիտությանը”:

Ինչ վերաբերվում է Սաֆարովի արտահանձնման փաստին  ՄԽ համանախագահների հայտարարությանը, որը կրկին լղոզված էր, Դավիթ Բաբայանն ասաց. ”Իհարկե, այդ  հայտարարության մեջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նորից իրենց  որդեգրած ոճով են հանդես եկել, բայց այդ գործընթացը պետք է  դիտարկել հետեւյալ տեսանկյունից, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահներն ու արտաքին գերատեսչությունների ղեկվարներն են շատ ավելի կոշտ հայտարարություն արել, հետեւաբար համանախագահների հայտարարությունը չի կարելի դիտարկել դրանից դուրս”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ