02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հունգարիան իրավունք ունի ետ վերադարձնել դատապարտյալին. Ս Գրիգորյան

“Հունգարիան, արտահանձնելով Ադրբեջանին եւ ներում շնորհելով, խախտեց դատապարտված մարդկանց փոխանցման Ստրասբուրգյան կոնվենցիայի 20 կետից 18-ը”,-լրագրողների հետ հանդիպմանն այս հայտարարությամբ սկսեց իր խոսքը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` ընդգծելով, որ այդ կոնվենցիայի գլխավոր իմաստը կայանում է նրանում, որ դատապարտված մարդիկ կարող են իրենց պատիժը կրել նաեւ հայրենիքում:

Քսղաքագետը կոնվենցիայից մի քանի հոդված նշեց, որոնցից ակնհայտորեն երեւում է, որ թե Հունգարիան, թե Ադրբեջանը խախտել են բազմաթիվ հոդվածներ: “Ըստ հոդված 11-ի` Ադրբեջանն իրավունք չունի փոխել պատիժը` գումարային փոխհատուցում անելով: Հոդված 13-ի համաձայն` միայն դատող երկիրը իրավունք ունի փոխել դատավճիռը: Տվյալ դեպքում դա վերաբերում է Հունգարիային: Համաձայն հոդված 15-ի`  Ադրբեջանը պարտավոր է պարբերաբար տեղյակ պահել դատավճռի իրականացման ընթացքի մասին:

Ստեփան Գրիգորյանի համոզմամբ` Հունգարիայի համար գործընթացն ավարտված չէ, քանի որ նա իրավունք ունի պահանջել Ադրբեջանից` ինչպես է ընթանում պատժի իրականացումը, ինչպես նաեւ կարող է ետ վերադարձնել դատապարտյալին, քանի որ նա փաստացի չի կրում իր պատիժը հայրենիքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ