22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ռազմական սպառնալիքներն իրականում քաղաքական ռեսուրս են, ոչ թե պատերազմին նպաստող նախադրյալ. քաղաքագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արեւմտյան մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերից  հետո տարածաշրջան, մենք արդեն համոզվում ենք, որ ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի դինամիկան, որը  նկատելի է Կազանի գագաթաժողովից հետո, արդեն դառնում է իրականություն: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը խոսեց “Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով […]

Ջավախքահայության համար մեծ տարբերություն չկա` որ քաղաքական ուժը կգա իշխանության գլուխ. վրացագետ

Վրաստանի իշխանությունները հայաբնակ տարածքներում խիստ քաղաքականություն են վարում եւ ակնհայտորեն ճնշում են գործադրում հայերի նկատմամաբ: Այս մասին խոսեց վրացագետ Ալիկ Էրոյանցը հուլիսի 11-ին կայացած մամլո ասուլիսին: Վրացագետը վկայում է, որ բացի գյուղատնտեսական եւ մարդու իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներից, որ ծառացել են ջավախքահայության դեմ, առաջնային է նաեւ հայոց լեզվի խնդիրը: Կրճատվել են հայոց լեզվի […]

Հայկական հարցը միշտ էլ շահարկվելու է Թուրքիայի դեմ. Հ Մելիք-Շահնազարյան

Ֆրանսիայի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ ավելի շատ պայմանավորված է ոչ թե Հայոց ցեղասպանության հարցով, այլ Սեւ ծովի ավազանում եւ Մերձավոր Արեւելքում առկա նրանց մրցակցությամբ: Թուրք-ֆրանսիական հարաբերությունների վերջին զարգացումներին, մասավորապես Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագծին անդրադառնալով լրագրողների հետ հուլիսի 11-ին կայացած հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ քաղաքագետի` Ֆրանսիան չի հրաժարվի այն քայլերից, որոնք կարող են […]

Էկոլոգիական ակցիաները կլասիկա են. Ալեքսանդր Իսկանդարյան

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ձեւավորվում է մի նոր շարժում, որը Եվրոպայում անվանում են “նեո ձախեր”: Նման կարծիք հայտնեց  Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը այսօր` հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը: Իսկանդարյանի կարծիքով` նոր շարժումը սկիզբ է առել դեռեւս 2 տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցով` ի պաշտպանություն  “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի, շարժման վառ դրսեւորումներից են նաեւ […]

Արդարության պակասը Հայաստանի ամենամեծ դեֆիցիտն է. սահմանադրագետ

Հայաստանում առավել հաճախ խախտվում է Սահմանադրության առաջին հովածը, որով ՀՀ հռչակվում է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: Այսօր ` Սահմանադրության օրը, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել  ՀՀ ՍԴ անդամ, սահմանադրագետՖելիքս Թոխյանը: Նրա խոսքով, մենք ունենք ոչ թե վատ սահմանադրություն, այլ պարզապես սահմանադրությունը չի կիրառվում որպես արժեքների մի համակարգ: Մասնագետի դիտարկմամբ, Սահմանադրության մի […]

Երեկ զոհերը “միայն” հայեր էին, այսօր` ”միայն” հրեաներ: Արդյոք ո՞վ կլինի վաղը. Ժնեւում քննարկումներ են ընթացել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ս.թ. հունիսի 19-ին Ժնեւում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 20-րդ նստաշրջանի շրջանակներում Ավստրալիայի, Հունգարիայի, Նիգերիայի, Թաիլանդի եւ Ուրուգվայի ներկայացուցչությունները կազմակերպեցին բարձրաստիճան միջոցառում` պաշտպանելու պատասխանատվության սկզբունքի կիրառման հարցում Մարդու իրավունքների խորհրդի կարեւոր դերի ուսումնասիրման նպատակով: Քննարկման կենտրոնում էին պաշտպանելու պատասխանատվության երկու հիմնարար “սյուները”` սեփական ժողովրդի պաշտպանելու պետության պատասխանատվությունը եւ միջազգային հանրության կողմից պետություններին իրենց բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմի […]

Եգիպտոսում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ. փորձագետներ

Այսօր` հուլիսի 3-ին, տեղի ունեցավ Երեւան-Մոսկվա տեսակամուրջ` Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող դեպքերի  վերաբերյալ: ՌԴ Կրոնի եւ քաղաքականության ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Իգնատենկոն կարծիք հայտնեց, որ Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամեդ Մուրսին փորձում է ազատվել զինվորականների ազդեցությունից` միաժամանակ ձգտելով արժանանալ ժողովրդի համակարանքին ու աջակցությանը: Իգնատենկոն կարծում է, որ Մուրսիի ընտրվելը նոր փուլ է խորհրդանշում Եգիպտոսի սոցիալ-տնտեսական կյանքում: Ռուսաստանի […]

Մեր առօրյան այնքան էլ կործանված չէ, ինչպես այն ներկայացվում է սերիալներում. Կարինե Նալչաջյան

Հոգեբան Կարինե Նալչաջյանն այսօր լրագրողների հետ զրույցում ընդգծեց իր  դրական վերաբերմունքը այն հանգամանքին, որ ՀՀ նախագահն օպերատիվ արձագանքեց մտավորականների` հեռուստաեթերի հակասոցիալական բովանդակության վերաբերյալ հայտարարությանը: Հոգեբանի դիտարկմամբ, սակայն, եթե մի քանի տարի առաջ հեռուստաեթերը մաքրելու համար հասարակական պահանջմունք կար, ապա այսօր համոզված չէ, որ դրա պահանջմունքն այդքան շատ է: Ավելին` եթե հիմա լուրջ շարժում սկսվի հակամշակույթի […]

Տարածաշրջանի երկրները եւս ներգրավված են սիրիական հակամարտության մեջ. արաբագետ

Սիրիայի ներքաղաքական մթնոլորտը շարունակում է լարված մնալ, ինչին էլ ավելի նպաստեց հունիսի 22-ին սիրիական ռազմաօդային ուժերի կողմից թուրքական ինքնաթիռի կործանումը: Նման հայտարարությամբ այսօր` հունիսի 29-ին,  լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ արաբագետ Սուրեն Մանուկյանը: Նրա կարծիքով` Սիրիան մտադիր է հասկացնել, որ կսրվեն հարաբերությունները նաեւ հարեւանների հետ` միաժամանակ ընդգծելով, որ Սիրիան դա ինքնուրույն չէր անի եւ հավանաբար […]

Հայաստանը մասնակցելու է ՛՛Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա՛՛ համաշխարհային ցուցահանդեսին

՛՛Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու դրանց արդյունավետ օգտագործումը՛՛ ցուցահանդեսին մասնակցելու` 2011 թ. տարեվերջին ընդունած որոշման փոփոխությամբ գործադիրն ավելի մեծ հնարավորություն է ստեղծել ազգային օպերատորի` Զարգացման հայկական գործակալության համար։ Որոշմամբ ձեռնարկված միջոցների շնորհիվ կապահովվի Հայաստանի պատշաճ մասնակցությունը ցուցահանդեսին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ Հայաստանի պատվիրակությունը բավական հաջող է մասնակցել էքսպոյին, ինչը, ցավոք, չի լուսաբանվել։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի