10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Այս վիճակը կարող է հանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման. Ռ Կիրակոսյան

“Եթե Ադրբեջանի նման պահվածքը շարունակվի, Հայաստանն ավելի լուրջ քայլերի պետք  է դիմի”, – նշեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին:

Քաղաքագետի համոզմամբ` լուրջ քայլերից առաջինը պետք  է լինի այն, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը,  նաեւ պահանջի այլ պետություններից ճանաչել այն: Ինչպես նաեւ, Հայաստանը պետք  է անիմաստ համարի իր գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում:

Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով` այս վիճակը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ, այն է` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսումը: “Ներկայումս Ադրբեջանը վտանգավոր թշնամի է, որը խրախուսում է սպանությունը եւ ատելությունը, ինչի շնորհիվ էլ այն վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ողջ աշխարհի համար, այդ պատճառով էլ միջազգային հանրությունը պետք է պատժի նրան”,-հավելեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ