11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

“Reuters”. Թեկնածուի դեմ մահափորձը ստվեր է նետում ընտրությունների վրա

“Reuters” գործակալությունը եւս անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին` կրկին շեշտը դնելով գործող նախագահի վերընտրվելու մեծ հավանականության վրա: “Հայաստանցիներն այսօր ընտրում են իրենց նախագահին եւ, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն լուրջ ընդդիմության բացակայությունը եւ նրա մրցակիցներից մեկի դեմ կատարված մահափորձը ստվեր են նետում ընտրությունների վրա: Հարցումները ցույց են տվել, որ Սարգսյանի հաղթանակը հաստատ […]

“BBC”. Հայաստանն սպասում է նախագահ Սարգսյանի հաղթանակին

“BBC” տեղեկատվական կորպորացիան անդրադարձել է  ՀՀ նախագահական ընտրություններին, նախագահի թեկնածուների դիրքորոշումներին եւ ընդհանուր քաղաքական իրավիճակին: “Հայերն այսօր մասնակցում են նախագահական ընտրություններին` ակնկալելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի` 2-րդ հաղթանակին:  Քվեարկությունը քննադատությունների է արժանացել, քանի որ ընտրողներին իրական ընտրության հնարավորություն չի տրվում: Դիտորդների խոսքով` Սարգսյանի իրական մրցակիցները չեն առաջադրվել: Ըստ հարցումների` նա կստանա քվեների ավելի քան 60 […]

“Հաղթանակը կանխորոշված է, բայց…”. CNN-ի անդրադարձը` ՀՀ նախագահական ընտրություններին

Ատլանտյան Խորհրդում Եվրասիական “Dinu Patriciu” կենտրոնի  տնօրենի օգնական Աննա Բորշչեւսկայան “CNN”-ում ներկայացրել է սեփական հոդվածը` ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ: “Փետրվարի 18-ին հայերը կընտրեն իրենց նախագահին: Չնայած կան գրանցված 8 թեկնածուներ, սակայն Սերժ Սարգսյանի հաղթանակը եւ նրա նոր` 5-ամյա ժամկետը կանխատեսված են, այնուամենայնիվ, այս ընտրություններն անիմաստ չեն: Այս քվեարկությունը կարեւորություն ունի այն առումով, թե ինչ ընտրություն կկայացնի […]

Ընտրական “Ճանապարհային քարտէզ”-ից դուրս մնացածները…

ՀՀ նախագահական 6-րդ ընտրութիւնների “ճանապարհային քարտէզը” ուրւագծւած էր դեռեւս վաղ-նախընտրական ժամանակաշրջանում… – Եւ այսպէս.-   1 – Սիւիլիթասային  “փողերի լւացման” հետ սեփական ձեռքերն էլ լւաց վաստակաշատ դիւանագէտը՝ նախ թեկնածուական յաւակնութիւնից եւ ապա հռչակւելով անձեռնմխելի “ձերբազատւեց” խորհրդարանական մանդատից:   – Ու այնուհետեւ.-   2 – Պատւաբե՛ր (իմա՝ վարկաբեր) այցով Երեւան ժամանեցին եւրօ-ատենապետներ՝ Խոզէ Մանուէլ բարուզոյական ձեւաչափով […]

Խաղաղությունն ամեն օր նվաճվում է

Այս օրերին սահմանում կրկին անհանգիստ էր: Թշնամին կրկին կրակ էր բացել մեր գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանում հանրային ճգնաժամ է հասունանում: Եվ ահա նման իրավիճակում նախագահ Ալիևը խնդիր ունի պահպանել սեփական կլան իշխանությունը: Սահմանին իրավիճակի ապակայունացումն այդ նպատակին է ծառայում: Ալիևյան վերնախավը քաջ գիտակցում է. հայատյացությունը մշտապես պահանջված թեմա է անդրկովկասցի թուրքերի շրջանում: Եվ ահա ապակայունացնելով իրավիճակը […]

Բաքվի “ներողությունը” Սումգայիթյան ջարդերի նախօրյակին

Արցախի բնակչությունից ներողություն խնդրելու ադրբեջանական կոչը առայժմ իբրեւ սոսկ լրատվություն է շրջագայում  հայկական լրատվադաշտում: Ադրբեջանական կողմը անշուշտ բիրտ հակազդողի դիրքերի վրա է: Այլախոհ եւ հալածյալ գրողի հռչակ ունեցող Աքրամ Այլիսլին համարձակ քայլի է դիմել: Խնդիրը այս պարագային “Ժամանակակից Մուսավաթ” կուսակցության եւ նման մտայնության հակազդեցությունը չէ: Հարցը առնչվում է պետության վերաբերմունքին, որն ակնարկում է այլախոհ ադրբեջանցին: […]

Հայաստանի եւ քրդերի ապագան, Թուրքիայի զարգացման հեռանկարը

Հայաստանի ապագան Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական կարգավորման, այդ թվում, առաջին հերթին, Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման մեջ է: Քրդերի ապագան Քրդական Հարցի վերջնական կարգավորման, քուրդ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման մեջ է: Ժամանակակից Թուրքիայի ապագան, որպես եւրոպական քաղաքակրթության ապագա հնարավոր մաս, ուղղակիորեն կապված է վերոնշյալ երկու խնդիրների վերջնական կարգավորման հետ: Թուրքիայի Հանրապետության համար Հայաստանի տարածքային ամբողջականության […]

Ո՞վ է ասել, որ Հովիկ Աբրահամյանը երազում էր Տիգրան Սարգսյանի ենթական լինել

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը  փետրվարի 7-ին “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ  ներքաղաքական իսկական թնջուկը` իսկական պայքարը Հայաստանում սկսվելու է փետրվարի 18-ից` նախագահական ընտրություններից հետո: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ հետընտրական զարգացումներն այս առումով բավական հետաքրքիր են լինելու` ՀՀԿ-ն բաժանվելու է մի քանի թեւերի. “ՀՀԿ-ն փետրվարի 18-ից հետո լիդերի […]

Բրիտանական “The Guardian”-ն անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին

Բրիտանական “The Guardian” հեղինակավոր հանդեսն անդարադարձել է փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Անդրադարձ է կատարվում նաեւ թեկնածուներին: “Ցամաքով շրջափակված Հայաստանն արդեն 20 տարի շարունակ երազում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման մասին, սակայն նրա ապագան լի է անորոշություններով, որոնք առնչվում են հենց չլուծված հակամարտությանը:  Թվում է, թե նախագահական ընտրությունների արդյունքները կասկած չեն հարուցում: Հունվարի 21-ին […]

Ո՞ր մեկն է իսկական Ջոն Քերին.Ամերիկայի նոր պետքարտուղարը

Մի քանի շաբաթ առաջ, երբ սենատոր Ջոն Քերիի անունն առաջին անգամ հիշատակվեց որպես պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հնարավոր իրավահաջորդ, ես հայերին զգուշացրի` չափից ավելի չոգեւորվեն, որ հայ համայնքի “լավ բարեկամը” կարող է ստանձնել նման ազդեցիկ պաշտոն:   Շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի զգուշության մասին իմ խոսքերը լիովին արդարացվեին: Չնայած հայկական հարցերի առնչությամբ Ջոն Քերիի աջակցության 30-ամյա տարեգրությանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի