11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վրաստանն իր շահերն ունի հարեւանների չլուծված հակամարտությունից. փորձագետ

“Վրաստանում քաղաքական պայքար է նախագահի եւ կառավարության միջեւ, ընդ որում  գերակշռությունը կառավարության եւ “Վրացական երազանք”-ի կողմն է”: Այդ մասին “Vesti.az”-ին հայտնել է միջազգային հարցերով Ռուսական խորհրդի փորձագետ Նիկիտա Մենդկովիչը: Նա նշում է, որ Սաակաշվիլին խաղադրույք է դնում Ադրբեջանի կողմը, իսկ վարչապետ Իվանիշվիլին ավելի է կողմ է թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ հավասար համագործակցությանը, սակայն նրանցից […]

Հայոց ցեղասպանության 100-ամյակի ռազմավարության մշակման համար փորձագետները հավաքվել էին Երեւանում

Հայոց ցեղասպանության ավելի քան քառասուն մասնագետներ աշխարհի ինը երկրներից մարտի 22-23-ին հավաքվել էին Երեւանում, որպեսզի ռազմավարություն մշակեին, թե ինչպես գտնել իրավական հիմնավորումներ ցեղասպանության հետեւանքները վերացնելու համար, հակազդել թուրքական ժխտողականությանը եւ կազմակերպել ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրեր ու թանգարանային ցուցադրություններ: Գիտաժողովը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից:   Նախագահ Սերժ Սարգսյանը գիտաժողովին հղած […]

Յոթ եզրակացություն

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել վարչախմբի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի եւ, ընդհանուր առմամբ, ընդդիմադիր հանրության նկատմամբ ցուցաբերվող այսօրվա պահվածքից եւ, մասնավորապես, Հովհաննիսյանին հասցեագրված՝ Սարգսյանի մարտի 25-ի նամակից։ Եզրակացություններս հետեւյալն են՝ 1) Իշխանությունները մտածում են, որ “Բարեւի” շարժումը լուրջ երեւույթ է կամ առնվազն մոտ ապագայում կարող է այդպիսին դառնալ, եւ չեն կարողանում անտեսել այն։ Սերժ Սարգսյանը լրագրողների […]

Քրդերը Ռալֆ Պիտերսի հոդվածում եւ քարտեզներում

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած “Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների” հոդվածում քրդերին վերաբերող հատվածը հետեւյալն է. “Բալկանյան լեռների եւ Հիմալայների արանքում գտնվող ամենամեծ սահմանային անարդարությունը անկախ քրդական պետության բացակայությունն է: Միջին Արեւելքի սահմանամերձ տարածքներում ապրում են 27-36 միլիոն քրդեր (թվերը ճիշտ չեն կարող լինել, […]

Երբ կորցնում են փողը, դառնում են դժբախտ /վիդեո/

Տեր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը համարում է, որ երջանկությունն այն է, ինչից մարդը գոհունակություն է ստանում: ”Ինչից ես գոհ, դրանով ես դու երջանիկ: Մարդ  կա, ում համար նյութական հասկացողությունն է երջանկությունը, բարոյական հասկացությունն է ոմանց համար”,-Henaran.am-ի հետ զրույցում երջանկության իր բանաձեւը մասնավորեցրեց Հայր Սուրբը: Ինչու 21-րդ դարում, երբ մարդկանց կենսական պայմաններն անհամեմատ բարելավված են, ասենք` 50 […]

Երրորդ պատվավորը /վիդեո/

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը չի կարծում, որ Երեւանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակը գլխավորող, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հաջողություն կբերի “Բարգավաճ Հայաստանին”: Հմայակ Հովհաննիսյանի տեղեկությամբ, ԲՀԿ-ն ցանկություն ունի տիրանալու Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնին: “Պատվաբեր երկրորդ տեղին է հավակնում”-ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ պայքարը ծավալվելու է ՀՀԿ-ի, “Ժառանգության” եւ ԲՀԿ-ի միջեւ: “Չեմ կարծում, որ այս եռանկյունու սուր […]

Կկրկնի՞ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարդինալ Բերգոլիոյի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին

Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյի՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապ դառնալուց շատ չանցած, հայկական և թուրքական լրատվամիջոցները շտապեցին իրենց լսարաններին տեղեկացնել, որ արգենտինացի արքեպիսկոպոսը մի շարք առիթներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Երբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը 2004 թվականի ապրիլի 23-ին այցելեց Բուենոս Այրես, կարդինալ Բերգոլիոն միացավ նրան էկումենիկ պատարագում և խոսեց Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողության ժամանակ: […]

Նա պեդոֆիլ թուրք բանտապահներին գերադասում է լեսբուհի դայակներից

Մարտի 21-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպասվող այցն է Նիդերլանդներ: Այս երկրների երկողմ առեւտրի ծավալը կազմում է 5,5 միլիարդ դոլարից ավելի, իսկ վերջին 10 տարվա ապրանքաշրջանառությունը եռապատկվել է: Հոլանդիան համարվում է Թուրքիայում ամենաշատ ներդրում ունեցող երկրներից մեկը: Պաշտոնական մեկօրյա այցի շրջանակներում Էրդողանը կլինի Ռոտերդամի իսլամական համալսարանում, վարչապետ Մարկ Ռութի հետ համայցով կլինի թագուհի Բեատրիքսի […]

“Եվրասիական քաղաքներ. Նոր իրողություններ Մետաքսի ճանապարհի երկայնքով”

Լույս է տեսել Համաշխարհային բանկի նոր “Եվրասիական քաղաքներ. Նոր իրողություններ Մետաքսի ճանապարհի երկայնքով” խորագիրը կրող զեկույցը: Զեկույցը դիտարկել են նախկին սովետական 12 հանրապետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի այն քաղաքները, որոնք գտնվել են մետաքսե ճանապարհին և ծաղկում են ապրել միջազգային առևտրի հաշվին: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ: Տնտեսական հանգամանքների […]

Հայաստանն այլ ճանապարհ չունի

“Եթե դուք Գերմանիայում որեւէ տեղ հարցնեք Հայաստանի մասին, ապա հիմնականում կտեսնեք շփոթված դեմքեր ու հազվադեպ կլսեք պատասխան. “Հայաստա՞նը, որը զանգ է հնչեցնում…”, – Վոլֆգանգ Կաշուբա: Հայ ազգը ոչ միայն քաջ է ու համբերատար, այլեւ խորագետ է եւ իմաստուն: Նա ճիշտ ժամանակին ահազանգել է Հայաստանին սպառնացող ներքին եւ արտաքին լրջագույն մարտահրավերների մասին: Դրանք այսօր չորսն են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի