23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բաքվի “ներողությունը” Սումգայիթյան ջարդերի նախօրյակին

Արցախի բնակչությունից ներողություն խնդրելու ադրբեջանական կոչը առայժմ իբրեւ սոսկ լրատվություն է շրջագայում  հայկական լրատվադաշտում: Ադրբեջանական կողմը անշուշտ բիրտ հակազդողի դիրքերի վրա է:

Այլախոհ եւ հալածյալ գրողի հռչակ ունեցող Աքրամ Այլիսլին համարձակ քայլի է դիմել: Խնդիրը այս պարագային “Ժամանակակից Մուսավաթ” կուսակցության եւ նման մտայնության հակազդեցությունը չէ: Հարցը առնչվում է պետության վերաբերմունքին, որն ակնարկում է այլախոհ ադրբեջանցին: Թուրքական “ներողություններից” հետո այժմ ադրբեջանական “ներողության” այս հազվագյուտ նմուշը ընդհանրանալու շատ տեղ եւ ենթահող չունի անշուշտ:

Բնական է, որ հայկական կողմը պիտի վերապահություն ցույց տար, ավելի ճիշտ` լուրը առանց խանդավառ մեկնաբանության պիտի հրապարակեր: Հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման երկկողմ ձայները մերթ ընդ մերթ լսվում էին (ու կլսվեն): Այս մեկը թուրքական այլախոհության հետեւողությամբ մեկ քայլ այն կողմ է:

Դեռ վաղ է անշուշտ այս հարցի մեջ ներադրբեջանական ճեղքեր, հակասություններ նկատելը: Այսուհանդերձ պետք չէ անտեսել ամենայն հավանականությամբ եզակի այս երեւույթը, որի բուն շարժառիթները պարզաբանելու համար մինչև այժմ պակասում էին փաստերն ու տվյալները:

Ենթակային վիպագիր լինելը, առաջացած տարիքը եւ արտահայտած տեսակետները նկատի ունենալով` ինքնուրույն երեւալու, առանձնանալու եւ ուշադրություն գրավելու փորձերը կարելի է տեսնել ընդհանուր տրամաբանության մեջ:

Պետք է արձանագրել միաժամանակ, որ Այլիսլին սուր կերպով քննադատել է Բաքվի իշխանություններին հայատյացության սերմանման եւ կացնահարման քաղաքականության համար` մերժելով հայերը պատմական թշնամի դավանելու Ադրբեջանի պաշտոնական կեցվածքը:

Հետաքրքրական երեւույթ է այն, որ “հաշտարար” վեպը գրված է 2006-2007-ին, հրապարակված “Սաֆարով” գործողության առաջացրած աղմուկից հետո: Դրա հրապարակումից ամիսներ հետո է միայն, որ աղմուկ կբարձրանա, պարզ այն պատճառով, որ վիպագիրը ադրբեջանցիներից պահանջում է ներողություն խնդրել արցախահայությունից:

Վեպի, հաշտարարության և ժողովուրդների միջեւ հարաբերությունների բնականոնացման շուրջ ստեղծված աղմուկին հետևեց “ներողությունը”, որն ընդվզման մեծ ալիք առաջացրեց:

Վերապահությունը հայկական կողմից օրինաչափ է: Պետք չէ անտեսել սակայն, որ ադրբեջանական “ներողությունը” Սումգայիթի ջարդի տարելիցի նշման օրերի նախօրյակին կարող է հաղթաթուղթի դեր ծառայել` միջազգային հանրության ուշադրությունը եղեռնագործության վրա հրավիրելու մեր աշխատանքների ընթացքում:

Ավելին ակնկալելը այս հանգրվանին, թվում է, որ իրատեսական չէ:

 

Շահան Գանտահարյան

“Ազդակ”-ի գլխավոր խմբագիր

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ