01 Մարտի, Saturday, 2025
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Բռնության ենթարկված կանայք կարող են պաշտպանել իրենց

Կանանց նկատմամբ իրականացվող հոգեբանական և ֆիզիկական բռնությունների միջև տարբերությունը այդքան էլ մեծ չէ: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ասաց Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Եվա Ասրիբաբայանը: Սեռական բռնությունները ևս մեզ մոտ հազվադեպ չեն: Կարծրատիպ կա, որ սեռական բռնությունները կիրառվում են միայն անբարո կանանց նկատմամբ, սակայն դա այդպես չէ: Հոգեբանի խոսքով՝ ոչ մի կին դրանից ապահովագրված չէ: […]

Հայ-ամերիկյան հարաբերությունները եղել են ու կմնան մտերիմ. Ռ Կիրակոսյան

“Որպես ընտրող ես կցանկանայի առաջին հերթին նշել, որ ես դեմոկրատ եմ եւ աջակցում եմ Օբամային”,-հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը լրագրողների հետ հադիպմանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրությունների` Կովկասի վրա ազդեցությանը: “Ինչպես Հայաստանում, ԱՄՆ-ում դա  եւս ընտրություն է անհատների` Օբամայի եւ Ռոմնիի  միջեւ, սակայն ի հակադրություն Հայաստանի` այն նաեւ ընտրություն է քաղաքական կուրսերի միջեւ: Այսինքն, […]

Նիկոլը բացառում է, Լեւոնը`ակնարկում. ՀԱԿ-ի բախտորոշ ընտրությունը

                    ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բացառում է  որեւէ մակարդակում ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համագործակցության հնարավորությունը: Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: Մեր` հնարավոր համարո՞ ւմ եք ՀԱԿ-ի եւ Ռոբերտ Քոչարյանին միջեւ համագործակցությունը նախագահական ընտրությունների նախաշեմին […]

Ո՛չ Օբաման, ո՛չ էլ Ռոմնին արժանի չեն ամերիկահայերի ձայներին

Հայաստան կատարած իմ վերջին ուղեւորության ընթացքում, լրագրողները հաճախ էին ինձ հարցնում, թե Միացյալ Նահանգների նախագահի ո՞ր թեկնածուին եմ ձայն տալու նոյեմբերի 6-ի ընտրություններում: Իմ պատասխանը հստակ էր եւ միանշանակ` ես քվե չեմ տալու ո՛չ նախագահ Օբամային, եւ ո՛չ էլ նահանգապետ Ռոմնիին: Վերադառնալով Միացյալ Նահանգներ, ես ուրախությամբ իմացա, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը միեւնույն որոշումն էր […]

Մերձավոր Արեւելքի հայերի ապագան հուսադրող չէ. Գ. Հարությունյան

Սիրիայում իսկական պատերազմ է ընթանում, որն առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է “Նորավանք” հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Նրա կարծիքով` սիրիական ճգնաժամում որպես ընդդիմություն հանդես են գալիս Եվրոպան, ԱՄՆ-ը, եւ առաջին հերթին, Թուրքիան, իշխանությանն աջակցում են Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը: Նա հատկապես կարեւորեց Թուրքիայի գործոնը` նշելով, […]

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման մասին օրենք չընդունվեց, քանի որ ֆրանսահայ լոբբին սխալ աշխատեց. Ա Գրիգորյան

Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն այսօր` հոկտեմբերի 12-ին, հանդիպում ունեցավ լրագրողների հետ: “Ադրբեջանը հայտարարեց, թե Սլովակիայում չի գործում ցեղասպանության ժխտման մասին օրենք այն դեպքում, երբ այդ օրենքը գործում է: Դրանով նա  մեզ շատ օգնեց: Սակայն Թուրքիան վերջին շրջանում ցեղասպանության առումով հետաքրքիր դիրքորոշում ունի` այն անտեսում եւ լռության է մատնում ցեղասպանության ժխտման մասին օրենքը”,-նշեց […]

Արաբագետ. Թուրքիայում ինքնաթիռի հարկադիր վայրէջքը Ռուսաստանի դեմ ուղղված գործողություն է

“Ռուսաստանից Սիրիա թռչող քաղաքացիական ինքնաթիռը ստիպողաբար Անկարայում իջեցնելու եւ խուզարկելու փաստը թուրք-սիրիական հակամարտության տրամաբանական շարունակությունն է”,- մեկնաբանելով Անկարայի օդանավակայանում, Ռուսաստանից Սիրիա թռչող ինքնաթիռին հարկադիր վայրէջքին դրդելու թուրքական իշխանությունների քայլը, Henaran.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Արաբագետ Ա. Պետրոսյանի համոզմամբ, տեղի ունեցած միջադեպը եւ դրան նախորդած իրադարձությունները, մասնավորապես` թուրք-սիրիական սահմանային բախումները, փոխկապակցված են: “Սիրիական ինքնաթիռը կանգնեցնելը […]

Հարկավոր է, որ Հայաստանը ետ վերցնի իր ստորագրությունը. Կ. Մանոյան

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 3-րդ տարելիցի կապակցությամբ այսօր` հոկտեմբերի 10-ին, Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հանդիպում  ունեցավ լրագրողների հետ: Նա ընդգծեց այն փաստը, որ այդ արձանագրություններն իրավաբանորեն կան` նույն վիճակում, ինչպես որ ստորագրվել են 3 տարի առաջ, իսկ պնդումը, թե դրանք չկան, սխալ է: Կիրո Մանոյանի խոսքով` այդ արձանագրությունները չեն բխում Հայաստանի շահերից եւ հարկավոր […]

Թուրքիան երբեք ժամանակակից պետություն չի դառնա. կոնգրեսական

Սա երկրորդ մասն է երկու դեմոկրատ կոնգրեսականներ Հովարդ Բերմանի եւ Բրեդ Շերմանի միջեւ ծավալված բանավեճի, որը կայացել էր Էնսինո քաղաքի Ֆերահյան դպրոցի Ավետիսյան դահլիճում սեպտեմբերի 29-ին: Բանավեճը կազմակերպել էր Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Կոնգրեսական Շերման. “Մենք պետք է ճանաչենք Ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի համար, ոչ միայն Ամերիկայի համար, այլեւ թուրքական պետության համար, որը երբեք […]

Ութ տարուց ավել է, ինչ կացնասպանը սարսափ է տարածում. “Politiken”

Ստորեւ ներկայացնում ենք դանիացի հայտնի լրագրող Վիբեկե  Սպերլինգի` Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հոդվածի հայերեն թարգմանությունը` տպագրված “Politiken” օրաթերթում  24.09.2012թ.: Սպանությունից հետո կատարված “խաղերը” մեծ վնաս հասցրեցին եւ´ Հունգարիային, եւ´ՀարավայինԿովկասում խաղաղության հաստատման գործին: Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ ամսից ավելի տեւող դիվանագիտական հարաբերությունների խզումը գցում է Հունգարիայի միջազգային հեղինակությունը եւ պակասեցնում է ճգնաժամից դուրս գալու հնարավորություննները: Դա փորձ էր նավթով հարուստ Ադրբեջանի կողմից Հունգարիա վարկեր ներգրավելու, երբ Հունգարիայում  ցմահ դատապատրված ադրբեջանցին, ով Բուդապեշտում կացնով սպանել էր մի հայի, վերադարձվեց Ադրբեջան: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս միջադեպն այնպիսի ատելություն բարձրացրեց, որ  այն  չի մոռացվի: Միջադեպը շատ արմատներ ունի, որոնցից մեկը 20 տարվա միջազգային փորձն է` լուծելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առաջացած ճգնաժամը` կապված  հայաբնակ Լեռնային Ղարաբաղի հետ, որի պատճառով կացնասպանը ցանկացել էր վրեժ լուծել հայից: Այդ տարածքի համար պատերազմը, որը տվեց 30.000 զոհ, ավարտվեց զինադադարով, որը սակայն բազմիցս խախտվում է: Սպանության հետ կապված այս ճգնաժամն անհանգստացնում է այն պատճառով, որ կարող է նոր ռազմական գործողությունների  առիթ դառնալ: Նախ սպանության պատմությունը. 2004թ. փետրվարին ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում սպանեց հայ լեյտենանտին` հասցնելով 26 կացնի հարված: Երկու տարի անց հունգարական դատարանը նրան դատապարտեց ցմահ բանտարկության` առանց գործը բեկանելու իրավունքի մինչեւ 2036 թ: Բայց օգոստոսի 31-ին Վիկտոր Օրբանի կառավարությունը, դատարանի վճիռն անտեսելով, Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին: Նա  դա հիմնավորեց Եվրախորհրդի 1983 թ. որոշմամբ, որն ստորագրած երկրներն իրավունք ունեն ազատազրկվածների փոխանակման: Բացի այդ, Ադրբեջանը Հունգարիային խոստացել էր, որ Սաֆարովն իր պատիժը կկրի Բաքվի բանտում: Միայն թե Ադրբեջանի մայրաքաղաքում Սաֆարովն ընդունվեց իբրեւ հերոս, նախագահը նրան ներում շնորհեց, նա հրաշալի բնակարան ստացավ, ինչպես նաեւ`բանտարկության  մեջ գտնվելու 8,5 տարիների դիմաց  աշխատավարձ: Հայաստանն անմիջապես խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: ԱՄՆ-ը,Ռուսաստանը, Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունը եւ Եվրոխորհուրդը դատապարտեցին Ադրբեջանին այդ քայլի համար: Վ. Օրբանի կառավարությունը փորձում է պաշտպանական դիրք ընդունել Հարավային  Կովկասի , Արեւելյան եւ Կենտրոնական Ասիայի, Պարսկական ծոցի երկրների մոտ (“Արեւելյան քամու դոկտրինան”) : Ադրբեջանը Հունգարիայի կարեւոր գործընկերն  է Հարավային Կովկասում արագ մեծացող ապրանքաշրջանառությամբ` երկու անգամ ավելի շատ` քան Վրաստանի հետ, հինգ անգամ ավելի շատ` քան Հայաստանի, այսինքն երկու հարավ կովկասյան երկրների: Օրբանն Ադրբեջանի հետ հարաբերությունները ակտիվացրել է  քաղաքական բարձր մակարդակի հանդիպումներով, անձամբ այցելել էր այդ երկիրը 2010-ի սեպտեմբերին եւ 2012 -ի հունիսին: Մայիսին ստեղծվեց Տնտեսական Կենտրոն` օգնելու հունգարական մանր եւ միջին բիզնեսին Ադրբեջանում հաստատվելու համար: Ադրբեջանն առաջարկեց գնել մինչեւ 20 մլրդ կրոնի հունգարական պետական արժեթղթեր: Դա նման էր վարձավճարի Սաֆարովի համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի