20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ ոք չգիտի ինչպես հասնել այդ դրախտին առանց մահանալու

՛՛Տարիներ շարունակ հարց է եղել, թե Հայաստանը եվրոպական, թե՞ ասիական երկիր է. Ռուսաստանի հետ մեր կապերը բավականին խորն են, կարծում եմ՝ պետք է խորացնել կապերը ներդրումների առումով՛՛,-այս կարծիքին է լրագրող Նարինե Մկրտչյանը:

՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի խոսքով՝ Եվրաինտեգրացիան հետխորհրդային երկրների համար դրախտ է, բայց ոչ ոք չգիտի ինչպես հասնել այդ դրախտին առանց մահանալու:

՛՛ԵՄ-ի և Եվրասիական մոդելի մասին խոսելիս առաջին կարևոր հարցը պետության տնտեսական շահն է: Եվրոպական շուկա մտնելու կարևոր գործոններից մեկը փոքր տնտեսությունն է, իսկ մեր տնտեսությունն այս չափանիշին համապատասխանում է: Եվրոպան շահագրգռված չէ հումքային բազայի վրա հիմնված տնտեսության հետ աշխատել, ինչպիսին մեր և Ռուսասատանի տնտեսությունն է՛՛,- իր խոսքում ասաց Սեդրակյանը:

Հարցին, թե ինչ է տալու Հայաստանին եվրաինտեգրացիան, Սեդրակյանն այս պատասխանը տվեց. ՛՛Հայաստանում կգործի վերահսկման մոդելը, որին մեր հասարակությունը սովոր չէ: Մենք սովոր չենք սովորական վերահսկողությանը: Մենք սովոր չենք վերահսկել մեր սնունդը, մեր էկոլոգիան: Մենք սովոր ենք կամ բռնապետական ռեժիմին, կամ էլ փոքրիկ իշխանիկների անարխիկ գործունեությանը՛՛:

ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ Հայաստանի դերը շատ ավելի կարևոր է հիմա, քան հինգ կամ տաս տարի առաջ էր: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ասաց. ՛՛Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը աշխարհի ամենաազատամիտ ժողովուրդներից մեկն է: Սակայն քանի Հայաստանը գտնվում  պուտինյան Ռուսաստանի տոտալ ռուսաստանյան տիրույթում, անհնար է, որ ինչ-որ բան փոխվի առանց պուտինյան Ռուսաստանի համաձայնության՛՛:

Նրան լրացրեց ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը: ՛՛Գտնում եք, որ եթե եվրոպական արժեքները դավանեն մեզ մոտ, մեր օլիգարխները ա՞յլ են դառնալու: Մենք պատմականորեն Եվրոպայի հետ շփումներ ու ինտեգրում չունենք՛՛,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ մենք դեռ երկար տարիներ կապված ենք լինելու Ռուսաստանի հետ և քաղաքականապես, և տնտեսապես:

Այս տեսակետները հնչեցին  ՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի հրավիրած սեմինար-քննարկմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ