06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Յանուկովիչը հույս ունի, որ Ղրիմը կվերադարձվի Ուկրաինայի կազմ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Associated Press գործակալությանը հարցազրույց է տվել, որտեղ նշել է, որ հույս ունի, որ Ղրիմը կվերադարձվի Ուկրաինայի կազմ: Նա նաեւ հավելել է, որ ինքը կողմ է համաուկրաինական հանրաքվեի անցկացմանը, քանի որ այն, իր կարծիքով, ճանապարհ է դեպի սահմանադրական բարեփոխումներ, գրում է gazeta.ru-ն։

Կնոջն ու երեխային դուրս է նետել պատուհանից, ապա փորձել ինքնասպան լինել

Այսօր առավոտյան Մերձմոսկովյան Լյուբերցիում տղամարդը 4-րդ հարկում գտնվող իրենց տան պատուհանից դուրս է նետել կնոջն ու 5 տարեկան երեխային, ապա ինքն էլ նետվել պատուհանից, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Երեքն էլ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես հայտնի է դարձել, զույգը վերջերս հաճախ էր վիճում, ինչն էլ կարող էր նման արարքի պատճառ դառնալ:

Կորեայում 200 բարձրաստիճան պաշտոնյայի մահապատժի կենթարկեն

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում 200 բարձրաստիճան պաշտոնյայի մահապատժի կենթարկեն, տեղեկացնում է Газета.ru-ն: Այս պաշտոնյաները նախկինում նախագահի` մահապատժի ենթարկված քեռի Չան Սոն Տխեկուի կողմնակիցներն են: Այդ պաշտոնյաների մոտ 1000 հարազատ առանց դատավարության համակենտրոնացման ճամբարներ կուղարկվեն: 

Չիլիում հզոր երկրաշարժի արդյունքում 5 հոգի է մահացել /վիդեո/

Երեկ Չիլիում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի արդյունքում 5 հոգի է մահացել` 4 տղամարդ եւ մեկ կին: Եւս երեխ հոգի լուրջ վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է НТВ-ն: Երկրաշարժը ցունամիի վտանգ է առաջացրել, եւ երեկվանից Չիլիում եւ Պերուում մարդկանց մասսայական տարհանում է իրականացվում: Երկրաշարժը առաջացրել է նաեւ մեկ այլ արտակարգ իրավիճակ: Չիլիի քաղաքներից մեկում երկրաշարժի […]

Կարմիր հրապարակից հանել են Լենինի դին /վիդեո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես են 4 երիտասարդ տղաներ տանում մարմինը, որը շատ նման է Լենինին, հաղորդում է Москва 24-ը: Տղաները Կարմիր հրապարակից մարմինը տարել են դեպի “Օխոտնի րյադ” մետրոյի կայարան: Տեսանյութը` այստեղ:

Աշոտյանը խոստանում է

Արմեն Մազմանյանի մահից հետո, ինչպես հայտնի է, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել: Henaran.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց` երբ է հայտարարվելու մրցույթը: ՛՛Կհայտարարվի սահմանված կարգով, մենք 6 ամիս ժամանակ ունենք՝ըստ օրենսադրության՛՛,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս պահին ռեկտորի պարտականությունները դրված են ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանի վրա: ՛՛Կհայտարարվի […]

Տղամարդը ծեծելով սպանել է 6-ամյա որդուն

Կալուգայում ձերբակալվել է 1967 թվականին ծնված Իգոր Իվանովը, ով մեղադրվում է իր որդեգրած երեխային սպանելու համար: 6-ամյա Տոլյա Սերգեեւն ապրելիս է եղել իրեն որդեգրած ծնողների հետ: Եվ ահա մարտի 27-ին երեխայի ծնողները դիմել են ոստիկանություն` հայտնելով, որ իրենց 6-ամյա երեխան անհետացել է: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է երեխայի խորթ հորը, ով էլ խոստովանել է, որ […]

ՆԱՏՕ-ն կուժեղացնի համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի հետ. ԶԼՄ-ներ

ՆԱՏՕ-ն ցանկանում է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ, այդ մասին գրում է Russia Today-ը՝ հղում անելով գերմանական Spiegel Online-ին:   Spiegel Online-ի տրամադրության տակ է հայտնվել ՆԱՏՕ-ի փաստաթուղթը Մոլդովայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին: , որտեղ գրված է, թե ինչպես պետք է Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցի գործընկերներին տվյալ տարածաշրջանում: Կարճաժամկետ […]

Փոխհրաձգություն Կիեւի կենտրոնում. կան վիրավորներ /վիդեո/

Երեկ երեկոյան Կիեւի կենտրոնում` “Մաֆիա” ռեստորանի մոտ, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք մարդ է վիրավորվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հաղորդվում է, որ վիրավորների թվում են Կիեւի քաղաքային վարչակազմի ղեկավարի տեղակալ Բոգդան Դուբասը եւ եւս երկու հոգի:  Կրակողը “Պրավի սեկտոր”-ի ազգայնականներից է եղել, թեեւ շարժումը հերքել է իր մասնակցությունը փոխհրաձգությանը:  Պարզվել է, որ ակտիվիստը հարբած […]

Հայերի սպանության տեսանյութեը կեղծ է. Քեսաբի քաղաքապետ

Արդեն քանի օր է` համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում մասսայական սպանություններ են տեղի ունենում: Սակայն այդ տեսանյութերում հայեր չեն, հայերի Քեսաբում չեն սպանել: Ինչպես տեղեկացնում է hayasala.net-ը, այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը: Նա նշել է, որ մի քանի օր առաջ Քեսաբում մնացել էին մոտ 30 հոգի, որոնք հիմնականում տարեց մարդիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի