13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Հրդեհից 5 երեխա է մահացել

Տյումենի շրջանում բնակարան է այրվել, ինչի հետեւանքով 5 երեխա եւ երկու կին են մահացել: Եւս մեկ մարդ խոր այրվածքներով հոսպիտալացվել է, տեղեկացնում է Интерфакс-ը: Հրդեհի արդյունքում գազի 3 սարք է պայթել, ինչի հետեւանքով էլ 7 հոգի մահացել է: Մահացածներն են` 2006, 2008, 2009, 2010 եւ 2011 թվականներին ծնված երեխաներ, եւ 1986 թ. Ծնված կանայք:

24 թեկնածու` Ուկրաինայի նախագահական ընտրություններում

Մարտի 30-ի երեկոյան Ուկրաինայի նախագահի թեկնածուների թիվը հասել է 24-ի: Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին: Մայդանի առաջնորդներից իր թեկնածությունն է առաջադրել “Ազատության” ներկայացուցիչ Օլեգ Տյագնիբոկը, “Բատկիվշչինայից” առաջադրվել է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Մայդանի առաջնորդներից Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ կնախընտրի մնալ վարչապետի պաշտոնում, իսկ Վիտալի Կլիչկոն նշել է, որ կառաջադրվի Կիեւի […]

Յարոշը Յանուկովիչի մեքենայով է գնացել թաղման. ուկրաինացի ազգայնականն “իրենով է արել” Յանուկովիչի մեքենան /վիդեո/

Ուկրաինայի “Պրավի սեկտոր” ազգայնական շարժման ղեկավար Դմիտրի Յարոշը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մեքենաները, որոնք հայտնաբերվել էին նրա փախուստից հետո, օգտագործում է` իր անձնական շահերից ելնելով: “Корреспондент”-ի տվյալներով` Յարոշը ալեքսանդր Մուզիչկոյի թաղմանը եկած է եղել Յանուկովիչի GMC Savana մեքենայով, ինչը հայտնվել է տեսանյութում: Հիշեցնենք, որ Մուզիչկոն օրերս մահացել էր “Պրավի սեկտորի” մի քանի ակտիվիստների ձերբակալման ժամանակ:

Եթե համաշխարհային հանրությունը “չնկատի” հայկական գյուղի գնդակահարությունը. Սոլովյովն անդրադարձել է Քեսաբի դեպքերին

Ռուս հանրահայտ հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը, անդրադառնալով Քեսաբում տիրող իրավիճակին, Թվիթերի իր էջում գրել է. “Ուր են նայում ԱՄՆ-ը եւ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: Եթե համաշխարհային հանրությունը “չնկատի” հայկական գյուղի գնդակահարությունը, ուրեմն պետք է ջնջել այդ բոլոր կազմակերպությունները”:

Հայազգի ֆուտբոլիստները կոչ են անում փրկել Քեսաբը

Այս օրերին Լաթաքիա են տեղափոխվել բազմաթիվ հայեր, որոնք բնակվում էին Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քեսաբ քաղաքում: Քեսաբահայության համար այս դժվարին ժամանակահատվածին անտարբեր չեն նաեւ ֆուտբոլիստները: Քեսաբը փրկելու կոչով տարբեր սոցցանցերի միջոցով հանդես եկ եկել հայազգի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վալերի Ալեքսանյանը, Լեւոն Պաչաջյանը, Արսեն Բեգլարյանը , Դավիթ Մանոյանը, Արտյոմ Սիմոնյանը, ինչպես նաեւ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը: […]

Հայկական բնակավայրերը թալանել են, գողոնը Թուրքիայում են վաճառում. սիրիահայ

ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ, սիրիահայ Վազգեն Մեսրոպյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ ներկայիս դրությամբ  քսաներկու քեսաբահայ առևանգված է, նրանք տարվել են Թուրքիայի կից սահմանի նորակառայուց բանտ: Եւս 11 հոգու ճակատագիրն անհայտ է: Նա նշել է նաեւ, որ Քեսաբ ներխուժած Ալ Քաիդայի Ասալ Աշամ թևը թալանել է հայկական բնակավայրը եւ գողոնն […]

Մայդանի դիպուկահարները` առանց դիմակի. ամերիկյան լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել /ֆոտոշարք/

Ամերիկյան The Daily Beast պարբերականը հրապարակել է Մայդանի դիպուկահարների բացառիկ լուսանկարներ, որոնցում երեւում են նրանց դեմքերը: Հիշեցնենք, որ փետրվարին Կիեւում դիպուկահարները գնդակահարել են մարդկանց, տեղեկացնում է Life News-ը: Պարբերականը նշում է, որ լուսանկարներն արվել են փետրվարի 20-ին: Հեղինակների կարծիքով՝ լուսանկարները ցույց կտան, թե ինչ է իրականում կատարվել Կիևում: Նշվում է, որ զինված մարդիկ հատուկ գործողությանը […]

Մեդվեդեւը Ղրիմ է ժամանել

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Ղրիմ, որպեսզի քննարկի  հանրապետության ու Սևաստոպոլ քաղաքի զարգացմանը վերաբերող հարցերը, տեղեկացնում է Ria Novosti-ն: Այստեղ Մեդվեդեւը խորհրդակցություն կանցկացնի Ղրիմի և Սևաստոպոլի զարգացման վերաբերյալ: Խորհրդակցությանը կմասնակցեն փոխվարչապետը, դաշնային նախարարներն ու արհմիությունների ղեկավարները:

Բիզնեսմենը նախագահ է դարձել

Սլովակիայում նախագահական ընտրություններում հաղթել է բիզնեսմեն Անդրեյ Կիսկան` դառնալով երկրի նախագահ, տեղեկացնում է է Газета.ru-ն: Նախագահի պաշտոնի համար պայքարում ձայների գրեթե 60% արդյունքով Կիսկան հաղթել է Սլովակիայի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկին՝ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին: Վերջինը հավաքել է 40.6% ձայն։ Հետաքրքրականն այն է, որ Ֆիցոյին աջակցում էին այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին […]

Մխիթարյանի թուրք խաղընկերը եւս միացել է #SAVEKESSAB հաշթեգին/ֆոտո/

”Բորուսիայում” Հենրիխ Մխիթարյանի խաղընկեր ազգությամբ թուրք Նուրի Շահինը Instagram-ի իր էջում տեղադրել է #SAVEKESSAB (”փրկենք Քեսսաբը”) հաշթեգով լուսանկար: Ինչպես հայտնի է, Սիրիայի եւ Թուրքիայի սահմանի հարեւանությամբ գտնվող հայկական բնակավայրը գրեթե ամբողջությամբ հայաթափվել է թուրքական կողմից հովանավորվող ապստամբների հարձակումների հետեւաքնով: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված